Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւմ տան իշխանությունը, տան այն մարդկանց, որոնք երկիրը հետևողականորեն հասցրեցին այն եզրին, որից հետո Ն․Փաշինյանը գար իշխանության և տարածքնե՞ր հանձներ»․ Մելիքյան. «Ա1+» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 15,2020 20:40

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն ասում է, թե ռուսական 1960 խաղաղապահները չեն կարող արցախյան ողջ սահմանով տեղակայվել, որպեսզի զսպեն Ադրբեջանցիների ոտնձգությունները։

Անդրադառնալով վերջին օրերին Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ համայնքների վրա ադրբեջանական հարձակմանը, ասում է, խաղաղապահները դիտակետերում հերթափոխով են դիտարկում, իսկ միջդիտակետային տարածքները պետք է վերահսկվեն հայկական զինված ուժերի կողմից։

«Եթե դա ընդամենը աշխարհազոր է, և ՊԲ-ն հիմա չունի ղեկավարություն, դա նշանակում է, իշխանություններն ունակ չեն վերահսկելու այդ տարածքների պաշտպանության խնդիրը։ Եվ ամեն ինչ մնացել է տեղի բնակչության վրա, որոնք դժվար թե զինված լինեն ավտոմատից ավելի հզոր զենքով, և միակ բանը, որ կարող են անել, ռուս խաղաղապահներին դիմելն է»,- ասում է նախկին դեսպանը՝ հավելելով, որ ԱՀ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որ հնարավորինս կանխվեն տարածքների հանձնման նոր դրվագները, և բնակչությունը հնարավորինս անվտանգ լինի։

Ա․Մելիքյանը նաև կարծում է, որ նախկին իշխանությունները Նիկոլ Փաշինյանին հատուկ բերեցին խորհրդարան, որպեսզի հետագայում տարածք հանձնելու վերաբերյալ իրենց կողմից տրված խոստումները ստիպված լինի նա կատարել։

«Եվ կարելի է միայն ենթադրել, արդյոք նա իմանալո՞վ է դա ընդունել, եկել և հետագայում ստանձնել վարչապետի պաշտոնը, թե՞ տեղյակ չի եղել, որ դրա համար են իրեն բերում խորհրդարան»,- հարցնում է նա։

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, Ա․Մելիքյանը կանհրաժեշտ է համարում ազգային համախմբման նոր առանցքի ստեղծումը։ Նա նաև գտնում է, որ թե՛ իշխանությունը, թե՛ 17 կուսակցությունների միավորումը չէ այդ առանցքը՝ բացառելով նախկինների վերադարձը։

«Ո՞ւմ տան իշխանությունը, տան այն մարդկանց, որոնք երկիրը հետևողականորեն հասցրեցին այն եզրին, որից հետո Ն․Փաշինյանը գար իշխանության և տարածքնե՞ր հանձներ»,- հավելում է նա։

ԱՀ նախկին արտգործնախարարը նաև անհրաժեշտ է համարում արտահերթ ընտրությունների անցկացումը և չեզոք, հարգանք վայելող վարչապետ ունենալը, որը չի հարի վերը նշված երկու ճամբարներին․

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031