Լրահոս
Օրվա լրահոսը

«Արամ Սարգսյան, այդ թեզն առաջ տանելով, թե Շահումյանը ծախեց Վազգեն Մանուկյանը, ուղիղ հարված է քեզ, մտածե՛ք, ուշքի արեք». Սերոբ Գասպարյան

Դեկտեմբեր 15,2020 21:01

Ընդդիմությունն այս օրերին երթեր, ցույցեր է կազմակերպում, իր օրակարգն առաջ տանում, հայրենիքի փրկության շարժումն իր թեկնածուին է առաջարկել՝ Վազգեն Մանուկյանին, որի անվան հետ կապված քաղաքական դաշտում տարաբնույթ մեկնաբանություններ ու խոսակցություններ են շրջանառում, մասնավորապես այն, որ Շահումյանի կորցնելը իր անվան հետ է կապված:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում հարցին, թե ի՞նչ տեսակետ ունեք ընդդիմության շարժման ու նմանօրինակ լուրերի մասին, «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը պատասխանեց, որ Վազգեն Մանուկյանին ճանաչում է շատ վաղուց՝ 90-ականներից:

Բայց նա մինչ բուն թեմային անդրադառնալը նախ դիմեց սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբորը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին. «90-ականներին, անկախ նրանից, թե ով էր պաշտպանության նախարար, պետնախարար, տերեւն անգամ ծառից չէր ընկնի, եթե չլիներ Վազգեն Սարգսյանի կամքը, սա՝ միանշանակ: Անգամ այն անձը, որին դու այդքան գովերգում ես, պարո՛ն Արամ Սարգսյան, նա իր ֆեյքերով քո ընտանիքին է կպնում՝ այս թեզն առաջ տանելով, թե Շահումյանը վաճառեց Վազգեն Մանուկյանը: Այս թեզը տարածելն ուղիղ հարված է քեզ, պարո՛ն Սարգսյան ու քո ընտանիքին, մտածե՛ք, ուշքի արեք: Նորից եմ ասում՝ տերեւն անգամ ծառից չէր ընկնի, եթե Վազգեն Սարգսյանը չուզենար, մինչեւ իր հետ ողբերգական դեպքերը: Այսինքն, չի եղել նման բան: Եթե սա ընդունում ենք, լավ, եկեք ընդունենք, որ Վազգեն Մանուկյանը Շահումյան է ծախել, ամբողջ Արցախը, Հայաստանը հիմա ո՞վ ծախեց: Ունենք գերագույն գլխավոր հրամանատար, որն ասում էր՝ կա՞ մեկը, որ կասկածի իմ՝ գերագույն հրամանատար լինելու ունակությունների վրա: Անցավ մի ժամանակ, լսեցի, նա խոսում է, ասում է՝ կարո՞ղ է ես եմ մարտը վարել: Պարտվում են հրամանատարները: Զինվորը չի պարտվում, զինվորը գնում է մինչեւ վերջ ու մահանում է: Վերցնենք Հորադիսի կողմը՝ զինվորը գնաց, գնաց ու գերի ընկավ, իսկ հրամանատարները հետ եկան ու փառքը վերցրեցին իրենց վրա՝ պարտվելով հանդերձ: Սա՛ է մեր այսօրվա իրականությունը: Պարտվածները փառավորվում են»:

Դիմելով վարչապետին՝ Սերոբ Գասպարյանն ասաց. «Հիշո՞ւմ եք ժամանակին Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց ԱԱԾ-ին սատանա բռնել: Պարո՛ն Փաշինյան, ստության հայրը սատանան է եւ քո ամբողջ քարոզարշավը, քո մութ գործերը ամենը եղել է ստությամբ, հիմա դու մտածիր՝ ո՞վ է քո հայրը»:

Ինչ վերաբերում է ընդդիմության շարժմանը, Գասպարյանի համար տարակուսելի է՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը, նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ինչո՞ւ պաշտոնավարման ժամանակ մի հատ ձայն չէին հանում՝ ընդդեմ Փաշինյանի, իսկ հիմա ինչեր են պատմում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031