Վաղը Բելգրադում տրվելու է ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի գավաթի անհատական առաջնության մեկնարկը: Հայաստանի ազգային հավաքականը հանդես է գալու 10 քաշային կարգերից 8-ում:
Գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն ու մարզչական շտաբը մրցավայր տարել են հետեւյալ ըմբիշներին. 57 կգ՝ Արսեն Հարությունյան, 61 կգ՝ Ռազմիկ Պապիկյան, 65 կգ՝ Վազգեն Թեւանյան, 70 կգ՝ Արման Անդրեասյան, 74 կգ՝ Հրայր Ալիխանյան, 79 կգ՝ Արման Ավագյան, 86 կգ՝ Հովհաննես Մխիթարյան, 125 կգ՝ Հովհաննես Մաղաքյան: Մենք մասնակից չունենք 92 եւ 97 կգ քաշերում:
Վաղը մեր ընտրանուց մրցագորգ մտնելու են 57, 70, 74 եւ 125 կգ քաշային մարզիկները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ