Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տարածվում է երկուսուկես շենքի վրա». Անդրանիկ Թեւանյան

Դեկտեմբեր 15,2020 19:01

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տարածվում է երկուսուկես շենքի վրա. մեկը կառավարության շենքն է, որն ինքը ճաղավանդակներով է պատել ու պախկվել ներսում, մյուսը կառավարական թանկարժեք վերանորոգված առանձնատուն է, որտեղ ինքն իրեն թույլ է տալիս տարբեր տիպի տարածված տեղեկություններով գժություններ և միայն ոստիկանության այցից հետո է խելքի գալիս: Այն կես շենքը, որին նա տիրապետում է և որի վրա իշխանություն ունի, դա Ազգային ժողովի մի փոքրիկ հատվածն է»,- «Արժանապատվության երթի» ժամանակ հայտարարեց քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը:

Հիշեցնենք, մայրաքաղաքի Սասունցի Դավթի հրապարակից այսօր կրկին «Արժանապատվության երթ» տեղի ունեցավ: Բողոքի ցույցի կազմակերպիչն էր «Հայրենիքի փրկության շարժում» 17 կուսակցությունների միավորումը: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները Սասունցի Դավիթ հրապարակից շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ: Երթը ուղեկցում են բավական շատ թվով ոստիկաններ: Երթի մասնակիցները քաղաքացիներին կոչ էին անում միանալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:

Երթին եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միանալու կոչ Անդրանիկ Թեւանյանը նաեւ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին ուղղեց: Ըստ նրա, միանալով այդ պահանջին, իշխող ուժի պատգամավորներն իրենց վրայից դավաճանի խարանը կմաքրեն. «Դուք դեռևս ժամանակ ունեք Հայաստանում կայունություն ապահովելու և վերացնելու անտերությունն ու անիշխանությունը: Որոշ ժամանակ հետո դուք ամբողջությամբ կիսելու եք պատասխանատվությունը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031