Այն սպաները, որոնք այս օրերին պատվախնդիր կերպով չեն կատարում ապօրինի հրահանգները եւ լքում են ոստիկանությունում իրենց պաշտոնները, նոր իշխանության օրոք վերականգնելու են աշխատանքում: Այսօր, երթի ժամանակ, կազմակերպիչների անունից հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ նրանք շարունակեն աշխատել Հայաստան պետության, ոչ թե մեկ անձի համար:
Հիշեցնենք, մայրաքաղաքի Սասունցի Դավթի հրապարակից քիչ առաջ մեկնարկել է «Արժանապատվության երթը»: Բողոքի ցույցի կազմակերպիչն է «Հայրենիքի փրկության շարժում» միավորումը: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները Սասունցի Դավիթ հրապարակից կշարժվեն դեպի Ֆրանսիայի հրապարակ: Երթը ուղեկցում են բավական շատ թվով ոստիկաններ:
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ընդդիմության պայքարը ժամ առ ժամ նոր թափ է հավաքում, պայքարին միանում են նոր քաղաքացիներ՝ տարբեր մարզերից, նաեւ պետական համակարգից, մասնավորաբար, ուժային համակարգերից դուրս են գալիս պատվախնդիր մի շարք սպաներ, որոնք հրաժարվում են կատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ