Լրահոս
Օրվա լրահոսը

«1992 թվականին ամուսինս է անհայտ կորել, հիմա էլ որդիս». սևազգեստ մայր

Դեկտեմբեր 15,2020 17:23

«Ամուսինս 1992-ին անհայտ կորել է Արծվաշենում: Որդիս 13 տարեկանից պայքարել է հայրենիքի համար, հիմա նա էլ է անհայտ կորած»,-«Հայելի» մամուլի ակումբում հրավիրված սևազգեստ մայրերի ասուլիսում հայտարարեց տիկին Կարինեն:

Նա նշեց՝ իր որդին՝ Գարիկը, Պահապան ազատամարտիկների միության նախագահն է, վերջին անգամ նրա հետ խոսել է հոկտեմբերի 27-ին: Տիկին Կարինեն վրդովված, հուսահատված է. «Որդուս ձայնը 18 օր չեմ լսել, բոլոր դռները ծեծել եմ, բայց ապարդյուն. իմ որդին չկա: Անգամ Նիկոլին էլ եմ նամակ գրել, բայց անարդյունք»:

Սևազգեստ մայրն ասաց՝ հուսահատված է, չգիտի՝ ուրիշ ուր դիմել: Նա՝ արցունքն աչքերին պատմեց. «Դիմել եմ ՊՆ, ԱԱԾ, Կարմիր խաչ, անգամ արյուն եմ տվել ԴՆԹ-ի համար, անգամ Ռուսաստան եմ նամակներ ուղարկել, բայց ոչ մի արդյունք: Ուղիղ 18 օր է իմ երեխան չկա. ոչ մի արձագանք չեմ ստացել, սրանից հետո Նիկոլից կամ մյուսներից ի՞նչ արձագանք պիտի լսեմ: Նա ի՞նչ իրավունք ունի Եռաբլուր գնալու, մեր երեխաներն անհայտ կորել են, մյուսները զոհվել է, վիրավորներ կան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031