Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կանգնած էինք Քիրսավան-Խծաբերդ ճանապարհին. պահել ենք այն հողը, որտեղ այսօր թուրքն է մտել». Ավետիք Քերոբյան

Դեկտեմբեր 15,2020 16:33

«Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 28-ը եղել եմ ռազմական գործողությունների գոտում: Սրտիցս սեւ արյուն է կաթում, որովհետեւ վերջին հինգ շաբաթը կանգնած ենք եղել Քիրսավան-Խծաբերդ ճանապարհին: Պահել ենք այն հողը, որտեղ այսօր թուրքն է մտել»,-«Ազգային ժողովրդավարական բեւեռի» նախաձեռնած «Պարտությունից հաղթանակ» խորագրով հանրային լսումների ժամանակ այսօր հայտարարեց ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին ղեկավար Ավետիք Քերոբյանը:

Պատերազմից հետո անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ նրա մոտեցումն է՝ պետական կառավարման համակարգի, զինված ուժերի, անվտանգության համակարգի բարեփոխումներ: «Անհրաժեշտ է ընդհանուր աշխարհաքաղաքական շահերի շուրջ դաշնակիցների հավաքագրում: Հայությունը պետք է համախմբվի ազգային գաղափարախոսության շուրջը՝ հայրենիքի պաշտպանության գաղափարի: Եղածի պատճառները պետք է բացառել՝ կրկնությունը բացառելու համար: Շատերը գուցե չհամաձայնեն, բայց մեղավորներին պետք է գտնել ու պատժել»,-հավելեց նա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031