Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի օրոք հետապնդված կին. «Նաեւ մենք ենք մեղավոր, որ Սերժ Սարգսյանից հետո եկավ այս բախտախնդիրը»

Դեկտեմբեր 15,2020 15:55

«Քոչարյանի ռեժիմի հետեւանքով 15 տարի է՝ ԱՄՆ-ում եմ: Գալիս եմ միայն գրքեր տպագրելու նպատակով: Թե ինչու եմ ընկել վտարանդության նավը, պատճառը քսան տարի առաջ պարոն Արկադի Վարդանյանի հայտնի պայքարին եւ հանրահավաքին մասնակցելն էր հոկտեմբերի երեսունին: Այդ ժամանակ նա ձերբակալվեց, մասնակիցները հետապնդումների ենթարկվեցին: Ես էլ հալածանքների ենթարկվեցի»,-«Ազգային ժողովրդավարական բեւեռի» նախաձեռնած «Պարտությունից հաղթանակ» խորագրով հանրային լսումների ժամանակ այսօր հայտարարեց բանաստեղծուհի Անահիտ Քնարյանը:

Նա անդրադարձավ Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությանը. «Մեկ գիշերում հայրենիքի մի հատվածը հանձնվեց: Դրանից հետո մե՞նք ենք մեղավոր, որ նա շարունակում է մնալ: Այո, նաեւ մենք ենք մեղավոր, որ ժամանակին Սերժ Սարգսյանից հետո եկավ այս բախտախնդիրը: Ինձ համար տարօրինակ է, որ արդեն ՀՀ սահմանների եւ Մեղրիի խնդիրն է դրված»:

Հիշեցնենք, որ Անահիտ Քնարյանին հանրահավաքի հաջորդ օրը հեռացրել էին աշխատանքից: Նա աշխատել էր Սարդարապատի հուշահամալիրի թանգարանում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031