Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քնից հանել են՝ առանց սաղավարտի, պաշտպանիչ բաճկոնի տարել Զանգելան. անհետ կորած զինվորների ծնողները ՊՆ-ի մոտ բողոքի ցույց են անում

Դեկտեմբեր 15,2020 15:27

«Պարո՛ն գեներալ, ո՛չ սաղավարտ ունենք, ո՛չ զրահաբաճկոն: Դուք գնացեք, ես ձեր հետեւից զինամթերք էլ եմ բերում, սաղավարտ էլ, զրահաբաճկոն էլ: Տանում՝ տղերքին մտցնում են «զասադի» մեջ: Ինքը, որ պիտի այդ ճանապարհով գա, տեսնում է, որ այնտեղ տղաները «բոյ» են տալիս՝ 50 հոգով 500 հոգու դեմ: Հենց այդտեղից պարոն գեներալը հետ է դառնում ու փախչում է»,- իր որդու հետ կատարվածն այսպես նկարագրեց պաշտպանության նախարարության մոտ բողոքի ցույցի եկած ծնողներից մեկը՝ Հրաչիկ Վարդանյանը: Նա որդու հետ վերջին անգամ խոսել էր հոկտեմբերի 20-ին, երբ զինվորներին տարել են Զանգելան:

Այսօր գերեվարված եւ անհետ կորած զինծառայողների ծնողները կրկին հավաքվել էին պաշտպանության նախարարության մոտ՝ պահանջելով վերադարձնել իրենց որդիներին:

Զինծառայողներից մեկի մայրը՝ Կիմա Ավետիսյանը պահանջում էր պատասխանատվության ենթարկել հրամանատար Արսեն Աբգարյանին, որը հոկտեմբերի 20-ին զինվորներին քնից հանել է ու անպատրաստ, անզեն, լցրել ավտոբուսն ու քշել Զանգելան. «Ճանապարհին երեք հայկական դիրքերում կանգնեցրել են, հարցրել են՝ ուր ես տանում, ասել է՝ ավազի բլուրի մոտ, բայց 7 կիլոմետր էդտեղից անցել է, տարել հանձնել թուրքին, ինքը խիղճը հանգիստ եկել»:

Ծնողների խոսքով՝ ՊՆ-ի պատասխանատուները մեկը մեկի վրա են գցում, ասում՝ վրիպում է եղել, շփոթել են ճանապարհը. «40 երեխու դու տվել ես ուղեւորի ձե՞ռքը: Դու ուզում ես ջրից չոր դուրս գալ, չես կարող: Ես կոչ եմ անում բռնել ու դատել նրան, կամ տվեք մեր ձեռքը, մենք դատենք: Նրանք 3 ժամանոց որոնողական աշխատանքի պետք է գնային՝ Կապան, Մեղրի: Մի օր դիակ են հավաքել, մի օր ականապատել են: Նրանց չպետք է տանեին պատերազմ, քանի որ քիմիկներ են: Հետ էիր եկել, վերցնեին 200 հոգու, գնայիր քո տղերքի հետեւից, տեսնեիր՝ որը որտեղ զոհվեց, որին տարան գերի: Քեզ հետաքրքիր չի եղե՞լ երեխեքի ճակատագիրը»:

Ծնողները կասկածներ ունեն, որ բոլոր այդ զինվորներն էլ գերի են ընկել, քանի որ շատ մոտ են եղել հակառակորդի դիրքերին:

Նրանք սպասում են, որ երեկ գերությունից հայրենիք վերադարձած զինծառայողներից մեկը տեղեկություններ հայտնի իրենց որդիներից: Ծնողների խոսքով այդ զորամասի 41 անհետ կորածներից մեկը երեկ վերադարձվել է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031