Ադրբեջանը և Թուրքիան կստորագրեն փոխըմբռնման հուշագիր՝ Իգդիր-Նախիջևան գազատար խողովակի կառուցման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները:
Ակնկալվում է, որ փաստաթուղթը կստորագրվի դեկտեմբերի 15-ին՝ երկու երկրների էներգետիկ նախարարությունների միջև:
Տեղեկությունը Trend-ին հաստատել են Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունից՝ հայտարարելով, որ փաստաթղթի մանրամասները կհաղորդեն ստորագրելուց հետո:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ