Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է հայաստանյան մեկ տասնյակից ավելի լրատվական կայքերի խմբագիրների հետ:
Քննարկման առանցքում եղել է Հայաստանում ստեղծված իրավիճակը, մասնավորապես այն խնդիրները, որոնք առնչվում են պատերազմին, դրա հետևանքներին, երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամին, շարժման հետագա գործողություններին ու ծրագրերին:
Վազգեն Մանուկյանը ներկայացրել է իրավիճակի վերաբերյալ իր գնահատականներն ու խորը մտահոգությունները, հնարավոր լուծումներն ու ժամանակավոր կառավարության ձևավորման դեպքում՝ առաջիկա անելիքները:
Շեշտվել են, մասնավորապես, բանակի վերազինման հրատապ անհրաժեշտությունը, ստորագրված եռակողմ փաստաթղթի իրականացման գործընթացը հօգուտ հայկական կողմի իրագործելու հնարավորությունները, Արցախյան հարցի բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով վերականգնելու անհրաժեշտությունն ու հնարավորությունները, Հայաստանի բնական դաշնակիցների հետ հարաբերությունների վերականգնումն ու վերաիմաստավորումը, սպասվող սոցիալ-տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ճանապարհները, այլ հարցեր:
Կարդացեք նաև
Ընդգծվել է, որ շարժման հաջողության դեպքում Հայաստանում սկսվելու է զարգացման մի նոր փուլ, որը չի կրկնելու անկախությունից ի վեր Հայաստանի նախորդ փուլերում արձանագրված սխալները:
Լրատվական կայքերի խմբագիրներն իրենց հերթին արտահայտել են լուրջ մտահոգություն ստեղծված իրավիճակի առնչությամբ, բարձրացրել իրենց հուզող հարցերը ներաքաղաքական, անվտանգային, հասարակության բարոյահոգեբանական խնդիրների վերաբերյալ, ներկայացրել առաջարկներ, որոնք կարող են օգտակար լինել ճգնաժամի հանգուցալուծմանը:
Հայրենիքի փրկության շարժում