Լրահոս
Օրվա լրահոսը

Աճել է հօգուտ տնտեսավարողների կայացված որոշումների թիվը. ՊԵԿ-ը նույնիսկ մերժումների դեպքում փորձում է հարկ վճարողներին բացատրել իրենց խնդիրները

Դեկտեմբեր 15,2020 13:58

Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովը քննության է առել հարկ վճարողների ներկայացրած բողոքները, որոնք վերաբերել են հարկային և մաքսային ծառայողների գործողություններին կամ անգործությանը, եթե, ըստ տնտեսավարողների, կայացվել են ոչ արդարացի որոշումներ:

ՀՀ ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը նշել է, որ բողոքարկման հանձնաժողովում որոշումները կայացվում են բազմակողմանի քննման արդյունքում։ «Հանձնաժողովը բացի ֆորմալ առումով որոշումների կայացումից, նույնիսկ մերժումների դեպքում փորձում է հարկ վճարողներին բացատրել իրենց խնդիրները», -ասել է Թամազյանը։

2020 թվականի նիստերի արդյունքները ցույց են տալիս, որ ավելացել են հօգուտ տնտեսավարողների կայացված որոշումները և, հետևաբար, աճել է ՊԵԿ-ի հանդեպ վստահությունը։

Հունվար-նոյեմբեր ամիսներին բավարարվել է հարկ վճարողների մոտ 1015 բողոք, ինչը 42 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։ 70 բողոք բավարարվել մասնակի, կարճվել է 422-ը, մերժվել 682 բողոք, իսկ 4 բողոքի դեպքում կասեցվել է վարույթը։

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031