Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընկեր Նիկո′լ, նո՞ր ես սուգ հայտարարում, ի՞նչ երեսով ես գնալու Եռաբլուր». սևազգեստ մայր

Դեկտեմբեր 15,2020 13:45

«Ընկեր Նիկո′լ, նո՞ր ես սուգ հայտարարում»,-«Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Սաթենիկ Խլղաթյանը: Նա Արցախյան առաջին պատերազմի ժամանակ կորցրել է իր ամուսնուն և միայնակ մեծացրել իր երեք երեխաներին:

Նա, խոսելով իրենց հասցեին հնչող վիրավորանքների մասին, որոնք արվում են ֆեյքերի կողմից, ասաց. «Չեմ պատկերացնում՝ լինի կին, որ կարողանա հայհոյանքներ հնչեցնել սևազգեստ մայրերի հասցեին: Չեմ պատկերացնում, որ երկրի ղեկավարն ուզենա զոհվածի ընտանիքին վարկաբեկելով կայանալ»:

Սևազգեստ կինը վստահեցրեց՝ իրենք այս հայրենիքի ոչ թե պարտված, այլ հաղթանակած սևազգեստ մայրերն են. «Մեր տղաներն իրենց կյանքի գնով տվեցին ազատություն: Իմ ամուսինը զոհվել է՝ թողնելով երեք որբ, երկու հարազատ քույրերիս երեխաները զոհվել են, իմ որդին վիրավոր է: Սրանով ինչի՞ չի զբաղվում Նիկոլ Փաշինյանը, հանկարծ հիշել է, որ կարող է երեք ամիս հետո գնալ Եռաբլուր»: Նա վրդովված է՝ ինչո՞ւ մինչև հիմա որպես երկրի ղեկավար չմոտեցավ, չեկավ Եռաբլուր ցավակցելու զոհվածների ընտանիքներին:

Սաթենիկ Խլղաթյանը հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը մեր ամուսինների ազատագրած հողերը «սկուտեղի վրա» մատուցեց:

Անդրադառնալով եռօրյա սուգ հայտարարելու մասին որոշմանը, նա, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց. «Ընկե′ր Նիկոլ, սուգը սեպտեմբերի 27-ից է, նո՞ր ես ուշքի գալիս, սուգ նո՞ր ես հայտարարում: Մենք սգի մեջ ենք այն օրվանից, երբ նստեցիր գահին: Ի՞նչ եռօրյա սգի մասին է խոսքը, ի՞նչ երեսով ես գնալու Եռաբլուր ու մեր տղաներին ի՞նչ պիտի ասես»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031