Լրահոս
Օրվա լրահոսը

Մինսկի խմբի համանախագահության եռյա՞կ, թե՞ ռուս-թուրքական տանդեմ. «Ժամանակ»

Դեկտեմբեր 15,2020 12:44

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ռեգիոնալ այցը, որ տեղի ունեցավ անցնող օրերին և սկսվելով Բաքվից, ավարտվեց Երևանում, ըստ էության, ավելի շուտ ընդգծեց համանախագահության ձևաչափի հոգեվարքի, քան վերակենդանացման հեռանկարի մասին: Նախ՝ Մինսկի խմբի համանախագահների ռեգիոնալ այցին չմիացավ ռուսաստանցի համանախագահ Պոպովը՝ առ այսօր պարզ չէ, թե հատկապես ինչ պատճառով: Բացի դրանից՝ Բաքվում համանախագահների հանդեպ դիվանագիտական լեզվի հարաբերակցությամբ ուղղակի լկտի պահեց իրեն Ադրբեջանի նախագահը:

Իսկ Ալիևը այդպես չէր վարվի, եթե չունենար ամուր աջակցություն: Այդ աջակցությունն առնվազն գալիս է Թուրքիայից, իսկ համանախագահի բացակայության պայմաններում էլ դրան առնվազն իր լռությամբ միանում է Ռուսաստանը: Այդպիսով, ըստ էության ձևավորվում է երկուսը-երկուսի դեմ իրավիճակ՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան խումբը վերականգնելու, կամ՝ խմբի ձևաչափի շրջանակում բանակցությունը վերականգնելու մտադրությամբ, և Ռուսաստանն ու Թուրքիան՝ իրենց յուրօրինակ ձևաչափով և պայմանավորվածությամբ, որով այսօր կառավարում են ռեգիոնը: Ըստ էության, ներկայումս ընթանում է ռեգիոնալ աշխարհաքաղաքական կառավարման ձևաչափի պայքար՝ Մինսկի խմբի համանախագահության եռյա՞կ, թե՞ ռուս-թուրքական տանդեմ: Ներկայումս առավելությունը տանդեմինն է: Բաքուն քաղում է այդ առավելության պտուղները, Հայաստանը՝ ցավալի ու դառը կորիզը: Ինչու և ինչպես ստացվեց այդ հարաբերակցությունը, առանձին խոսակցության առարկա է, և, իհարկե, առիթներ լինելու են դրան անդրադառնալու համար: Իրականում, սակայն, խաղից դուրս են թե՛ Երևանը, թե՛ Բաքուն, որքան էլ վերջինս թվում է թե հաղթող կողմ է: Խաղը ընթանում է ռուս-թուրքական տանդեմի, ԱՄՆ ու Ֆրանսիայի և Իրանի աշխույժ դերակատարումով:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031