Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Վրթանեսյան. Մեր մարտիկներից 10 հոգու հետ կապը կորել է, ենթադրվում է, որ գերի են

Դեկտեմբեր 15,2020 12:35

«Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ժողովրդի մեծամասնությունը տեղյակ չէ, որ վերջին 4 օրում.

1.Ադրբեջանցիները 4 համայնք են գրավել Արցախում՝ Հադրութի և Շուշիի շրջանում։ Այդ համայնքները հայկական կողմինն էին նույնիսկ, ըստ նոյեմբերի 9-ին ստորագրած խայտառակ փաստաթղթի։

2.Այդ գործողությունների ընթացքում մեր մարտիկներից 10 հոգու հետ կապը կորել է, ենթադրվում է, որ գերի են։ Այսինքն 10 նոր գերի ունենք։

3.Ռուս խաղաղապահները 1 օր հայտարարել էին, որ պահելու են այդ գյուղերը, սակայն ՌԴ ՊՆ կայքում երեկ հրապարակած քարտեզում այդ գյուղերը հանված են ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտուց։

4.Լիսագորի հեռուստաաշտարակի մասին՝ որով ռադիոկապ էր ապահովում ՀՀ ու Ստեփանակերտի միջև… Դեռ ճշտելու բաներ կան, բայց այն, ինչ հիմա հասել է ինձ, հեչ լավ ինֆո չի։

Այսինքն` իրականություն է դառնում այն, ինչի մասին բազմիցս զգուշացրել ենք, որ Նիկոլի ստորագրած այդ խայտառակ փաստաթղթով որևէ կայունություն չի ստեղծվում, պատերազմը չի կանգնեցվում, իսկ Ադրբեջանն առանց 1 կրակոցի ստանում է ավելի շատ տարածք, քան կարողացել էր գրավել զենքով, և դրանք ստանալով միևնույն է չի կանգնելու։

Ինչո՞ւ ժողովուրդը տեղյակ չէ։

Որովհետև Արցախն այսօր, ըստ էության, մեդիաբլոկադայի մեջ է, իսկ տեղեկատվական դաշտը լցված է Նիկոլով, ով ամեն գնով փորձում է շեղել ուշադրությունը Արցախից։

Նույնիսկ հայհոյելու ուժ չունեմ արդեն։

Բայց անկախ ամեն ինչից այսօր ժամը 17:00 լինելու եմ Կայարանի մոտի հրապարակում՝ Սասունցի Դավիթի արձանի մոտ, ընդդիմության երթին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031