Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբողջ հանրությանը մեդիատեռորի ենթարկած ու մարդկանց ուղեղները հաղթանակի կեղծ կարգախոսներով լվացած իշխանությունները մեղադրում են ուրիշներին․ «Փաստ»

Դեկտեմբեր 15,2020 12:38

Փաշինյանի՝ խմբագիր, ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ, առավել ևս գործադիրի ղեկավարի աթոռը զբաղեցնելու ողջ շրջանում մենք ականատես ենք եղել ահռելի չափերի ստի ու ապատեղեկատվության տարափի: Սրան գումարած՝ այդ ամբողջ ժամանակահատվածում գեներացվել է ատելության և թշնամանքի մեծ դոզա, զուգահեռ հրապարակ են նետվել կեղծ օրակարգեր՝ հանրությանը շեղելու նպատակով: Ավելորդ է նույնիսկ խոսել այն մասին, թե ինչպես պատերազմի 44 օրվա ընթացքում իշխանությունները հետևողականորեն ստերով ու ապատեղեկատվությամբ կերակրեցին հանրությանն ու փափուկ բարձ դրեցին նրանց գլխի տակ՝ թաքցնելով իրերի իրական վիճակը, մինչև որ հանրությունը դեմ հանդիման կանգնեց առկա խայտառակության, նվաստացման ու պարտության առջև:

Այդ նույն ժամանակահատվածում նույն իշխանություններն ու նրանց սատելիտները «ներսի թշնամիների» մասին էին ակնարկում՝ հավելելով, թե դրանք թուրքից ավելի վատն են, սպառնում էին, թե «սպասեք, դուք դեռ ձեր հալը կտենաք», բղավում էին, թե «թավիշ չի լինելու», ամեն օր զգետնում էին թշնամուն, հօդս էին ցնդեցնում ողջ Ադրբեջանը, զոհերի թիվը հատուկ մշակված «չափաբաժնով» էին ներկայացնում հանրությանը (ինչպես և հիմա), իսկ կապիտուլ յացիոն խայտառակությունը ստորագրելուց հետո ժամանակին պատերազմը չկանգնեցրած Նիկոլ Փաշինյանը խոսում էր ինչ-որ օլիգարխների մասին, քաղաքացու վրեժի մասին, բախումների բացահայտ կոչեր էր հնչեցնում և այլն, և այլն: Իսկ հիմա ամբողջ հանրությանը մեդիատեռորի ենթարկած ու մարդկանց ուղեղները հաղթանակի կեղծ կարգախոսներով լվացած իշխանությունները մեղադրում են ուրիշներին։

Ստացվում է հայտնի կարգախոսը՝ «գողն առաջին է գոռում՝ բռնեք գողին»։ Հնարավոր է, որ դրանով իշխանություններն ուզում են մարդկանց ուշադրությունը շեղել իրենց անգործությունից և ապաշնորհությունից, իրենց հեռանալու համաժողովրդական պահանջից, բայց և չի բացառում, որ իր սովորության համաձայն, Նիկոլ Փաշինյանը նոր ճնշումների դաշտ է ապահովում՝ իր ծայրահեղ վտանգավոր հետևանքներով հանդերձ…

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031