Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Հայաստանից Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականների ավտոբուսները: Երեկ Երեւանից Ստեփանակերտ տեղափոխվել են 566 քաղաքացի: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի եւ ռազմական ոստիկանության պարեկային ծառայության ուղեկցությամբ:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, ռուս խաղաղապահներն անցկացնում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում եւ իրականացնում են վերահսկողություն, որպեսզի 23 դիտակետերում պահպանվի հրադադարի ռեժիմը:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ավելի քան 39 հազար 700 փախստական արդեն վերադարձել են Լեռնային Ղարաբաղ ՝ իրենց մշտական բնակության վայրեր:
Կարդացեք նաև
ՌԴ ՊՆ-ն հիշեցնում է, որ նոյեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության Նախագահի, Ադրբեջանի Հանրապետության Նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարությամբ ձեռք է բերվել հրադադարի պայմանավորվածություն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ