Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնհայտ է, որ այսուհետ Ռուսաստանն է որոշելու. խաղացնի Մինսկի խմբին, թե՞ չխաղացնի. Արմեն Աշոտյան

Դեկտեմբեր 15,2020 10:46

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին այցն, իհարկե, դատարկ փամփուշտով կրակոց էր։

Ակնհայտ է, որ այսուհետ Ռուսաստանն է որոշելու. խաղացնի Մինսկի խմբին, թե՞ չխաղացնի կամ ինչ չափով խաղացնի։

Ռուսաստանը Արցախյան խնդրի կարգավորման փաստացի երկու խաղադաշտ է ստացել եւ դաշտի ընտրությունը կկատարի ըստ գլոբալ աշխարհաքաղաքական խաղի լոկալ դրսեւորումների։

«Արեւմուտք, թե՞ Թուրքիա» տարբերակների մեջ մեզ ակնհայտորեն ձեռնտու է առաջինը, շատ հասկանալի պատճառներով։

Սակայն պատերազմի ընթացքում Արեւմուտքի գործած բազմաթիվ սխալները եւ չգործած բազմաթիվ քայլերը կտրուկ նվազեցրել են իր ներկայության հիմնավորումը տարածաշրջանում։ Արեւմուտքն ինքն է մեղավոր ստեղծված իրավիճակի համար։

Սակայն անգամ այս մեխանիկան է երկրորդական, մինչեւ մենք չունենանք Մոսկվայի հետ լիարժեք, անկեղծ եւ վստահելի աշխատող նոր իշխանություն։
Հայաստանը այս պահին Արցախի անվտանգության երաշխավորը չէ։ Իր անվտանգության հարցով էլ այս դավադիր ոհմակի շուրթերով հղումներ է անում ոչ թե ուժեղ բանակի, այլ միջազգային նորմերի վրա, որոնք, ի դեպ, գնալով ավելի քիչ են աշխատում այսօրվա աշխարհում։

Այս իշխանության հեռացման հարցը ոչ միայն կապիտուլյացիոն ակտի եւ դավադրությունների «հաշիվը փակելու» խնդիր է, այլ իրականում Հայաստանի եւ Արցախից մնացած հատվածի անվտանգության հարց։

Հենց հաջորդ պատմական ոլորանին Հայաստանը կարող է ընկնել ձորը, ուստի օր առաջ պետք է փոխել մեքենան փախցրած, ջարդուփշուր արած, անսթափ եւ 5000 հոգի տակը գցած խելագարին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031