Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հազար տեսակի համայնք ունենք Ռուսաստանում, բայց բոլորն ասում են՝ միակ փրկությունն այն է, որ Փաշինյանը հրաժարական տա». Արամ Խաչատրյան. «Ժամանակ»

Դեկտեմբեր 15,2020 11:25

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է, որ Փաշինյանի հեռացումը ոչ միայն ժողովրդի կամքն է, րոպե առաջ նրա հեռանալը բխում է նաև իր իսկ շահերից։ «Որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ բոլորիս համար և, առաջին հերթին, հենց իր՝ Փաշինյանի համար»,- ասել է միության նախագահ Արա Աբրահամյանը։

Անդրադառնալով Արա Աբրահամյանի հայտարարությանը, «Ժամանակ»-ի հետ զրույցում «Russia-armenia.info» լրատվական կայքի խմբագիր, հասարակական գործիչ Արամ Խաչատրյանը նշեց, որ Ռուսաստանի հայերի միությունը շատ բան է արել Հայաստանի և Արցախի համար, որի անդամներից շատերն ունեն Հայաստանի քաղաքացիություն, իրավունք ունի նման հայտարարությամբ հանդես գալ։
«Արա Աբրահամյանը նույնպես ունի ՀՀ անձնագիր, սա նշանակում է, որ ինքը իրավունք ունի նման հայտարարություններ անելու, քանի որ պատերազմի ժամանակ օդանավերով, ավտոմեքենաներով հսկայական օգնություն է հասցրել։ Ավելին՝ Մարտակերտի շրջանում քաղաք են ուզում կառուցել և փախստականներին տներով ապահովեն։ Հաշմանդամ զինվորների համար ռեաբիլիտացիոն կենտրոններ են ստեղծելու։ Ով՝ ով, բայց Ռուսաստանի հայերի միությունն իրավունք ունի նման հայտարարություններով հանդես գալու։ Սա բնավ չի նշանակում, թե միությունը մտնում է ներքին գործերի մեջ։ Արա Աբրահամյանը դա ասելով՝ նկատի է ունեցել Ռուսաստանի բոլոր հայկական համայնքների ցանկությունը,- ասաց Արամ Խաչատրյանը։ Նա նաև նշեց, որ ամեն տարի Հայաստանից 500000 հայ է գալիս Ռուսաստան աշխատելու, և հիմա համայնքը հիմնականում բաղկացած է վերջին 25 տարիներին Հայաստանից Ռուսաստան եկածներով, որոնք տիրապետում են Հայաստանի ներքաղաքական կյանքին։

Արամ Խաչատրյանը նշեց, որ ինքը թեև Ռուսաստանի հայերի միության անդամ չէ, բայց ամեն շաբաթ մասնակցում է քննարկումներին, 85 համայնքային ղեկավար ունեցող միությունից, ըստ Արամ Խաչատուրյանի, բոլորն են պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ «Հազար տեսակի համայնք ունենք, բայց այսօր բոլորն ասում են, որ միակ փրկությունն այն է, որ Փաշինյանը հրաժարական տա։ Բոլոր համայնքային ղեկավարները դա են պնդում։ Ամեն մեկը, տեսնելով Հայաստանի վիճակը, կարծում է, որ պետք է Փաշինյանը հրաժարական տա։ Շատերը, որոնք քննադատում են Փաշինյանին, նշում են, որ չեն ցանկանում նախկիններին տեսնել Հայաստանում իշխանության։ Մենք ցավում ենք մեր Հայաստանի հզորության, մեր Հայաստանի ապագայի համար։ Արա Աբրահամյանը արտահայտում է բոլոր համայնքային ղեկավարների ցանկությունը»,- հավելեց զրուցակիցս։

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031