Հունահռոմեական ըմբիշներն ավարտեցին մրցելույթները այս ոճի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում: Հայաստանի ազգային հավաքականից վերջինը մեդալի համար պայքարելու իրավունք ստացել էր գերծանր քաշային (130 կգ) Դավիթ Օվասափյանը, որը բրոնզի համար գոտեմարտում էր Ուկրաինայի ներկայացուցիչ Միկոլա Կուչմիյի հետ:
Դավիթ Օվասափյանը միավորների 2:1 տարբերությամբ հաղթում էր ամբողջ գոտեմարտի ընթացքում: Եվ երբ ավարտին մնում էր մի քանի վայրկյան ու թվում էր, թե հաղթանակն ապահովված է, մեր ըմբիշը, հավատալով իր հաղթանակին, մի ակնթարթ կորցրեց զգոնությունը եւ հատնվեց մրցակցի երկու միավորանոց հնարքի տակ ու ձեռքից բաց թողեց բրոնզե մեդալը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ