Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն է մեզ խանգարում արագ զարգանալ, ո՞րն է այդ խոչընդոտի խորքային պատճառը. «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 15,2020 09:37

Հայաստանն ապրելու համար պետք է շնչի, իսկ Հայաստանի օդն Արցախն է։ Հիմա Հայաստանը զրկվել է այդ օդի մի մեծ չափաբաժնից՝ կանգնելով քաղաքական, անվտանգային, տնտեսական, ռազմավարական շատ լուրջ խնդիրների առջեւ։ «ՀՀ»-ն այժմ չի քննարկի սոցիալական սպասվելիք ծանր խնդիրները, դրամի՝ օր օրի անկումը, արտաքին պարտքի սպասարկման հետ կապված հնարավոր խնդիրները, արդեն երկրի՝ տնտեսական ճգնաժամի մեջ լինելու գործոնը եւ այլն, քանզի այս ամենի մասին խոսել ենք։ Հիմա մենք կփորձենք անդրադառնալ մեկ այլ հարցի, ընդհանրապես՝ ի՞նչն է մեզ խանգարում արագ զարգանալ, ո՞րն է այդ խոչընդոտի խորքային պատճառը (նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո զուտ տեսանելի խնդիրների հետեւանքները հասկանալի են շատերին)։

Քաղաքական, տնտեսական, մշակույթի ոլորտի այրերը ունեն երկիրը զարգացնելու ամենատարբեր տեսակետներ՝ զուտ զգացականից սկսած մինչեւ զուտ իրատեսական՝ կիրառականի իմաստով։ Տնտեսագետները երկիրը ոտքի հանելու տարբեր առաջարկներ են անում՝ ինքնավերլուծությունից մինչեւ կուռ տնտեսակարգի ստեղծում: Բայց ինքնավերլուծությունը ամեն մեկին հասու չէ։ Նախ՝ որովհետեւ ինքնավերլուծության հատկությունը ամեն մեկին տրված չէ։ Իսկ ժողովրդական լայն զանգվածների ինքնավերլուծության վրա հույս դնելու ժամանակն այսօր չունենք։ «Դարձի» բերելու ճանապարհ կա՞…

Իհարկե, եւ տնտեսագետները դրա տարբերակներն էլ են առաջարկում…

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031