Երեկ չեղարկվեց համանախագահների հանդիպումը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարեց, թե հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ, իսկ պատճառն այն է, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում:
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ՀԺ-ի խնդրանքով մեկնաբանել է ԱՀ նախագահի հանդիպման չեղարկման նպատակահարմարությունը, ինչպես նաեւ անդրադարձել այլ հարցերի:
– Պարոն Գրիգորյան, ըստ ձեզ ո՞րն էր Արայիկ Հարությունյանի եւ համանախագահների հանդիպման չեղարկման պատճառը:
– Նախ ուզում եմ ասել, որ միգուցե ճիշտ էր չհանդիպելը, քանի որ «գետնի վրա», կոնկրետ Արցախում ամբողջությամբ պրոցեսը կառավարում է Ռուսաստանը՝ ավելի ճիշտ ռուս խաղաղապահները: Իրենք են լուծում կոնկրետ հարցեր՝ այդ թվում կապված շփման գծի հետ: Ի՞նչ իմաստ ուներ Արայիկ Հարությունյանի հանդիպելը համանախագահների հետ, եթե իրենք այդպես ակտիվ գործողությունների ներգրավված չեն: Ես չեմ պատկերացնում՝ ի՞նչ էին խոսելու:
Կարդացեք նաև
– Օրինակ, Արցախի հետագա կարգավիճակի հարցը, ինչը եւ քննարկեց ՀՀ իշխանությունը:
– Հայաստանի իշխանությունը միջազգային հանրության կողմից ճանաչված հակամարտության կողմ է եւ ի պաշտոնե պետք է բարձրացնի կարգավիճակի հարցը: Դա շատ նորմալ է: Ինչ վերաբերում է նախկինում Արցախի իշխանությունների հանդիպումներին՝ ապա այդ հանդիպումները շատ տեղին էին, քանի որ մենք պայքարում էինք, որ Արցախի սուբյեկտայնությունը ավելի բարձր լինի: Դժբախտաբար այս պատերազմից եւ ստորագրված եռակողմ համաձայնությունից հետո բուն Արցախը բաժանված է երկու մասի: Եվ այդ տեսանկյունից իմ կարծիքով նույնիսկ անհասկանալի կլիներ, եթե Արայիկ Հարությունյանը խոսեր կարգավիճակի մասին: Այս պարագայում չեմ բացառում, որ ճիշտ էր չհանդիպելը, քանի որ լուծումներ տալիս են խաղաղապահները:
Հիմա, ինչ վերաբերում է այցելությանը. պարզ է, որ մեզ համար շատ կարեւոր է համանախագահներից երկուսի՝ Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների այցը, նրանց հետ պետք է քննարկենք բոլոր հարցերը՝ այդ թվում կարգավիճակի հարց, հրադադարի առանձին խախտումներ, ագրեսիվ քաղաքականություն Ադրբեջանի կողմից, մեր պատմական ժառանգության այն հատվածի հարց, որը մնաց Ադրբեջանի վերահսկողության տակ: Այսինքն՝ կան հարցեր, որոնք Հայաստանի մակարդակի հարցեր են, եւ Հայաստանը պետք է քննարկի:
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում
Պատերազմի ընթացքում Արցախցիները ,,ընտրել,,են մեր վարչապետին որպես ,,Գերագույն Գլխավո Հրամանատար,,և նա կարող է ներկայացնել Արցախի ժողովրդի կամքը…?