Լրահոս
Օրվա լրահոսը

Ասել ճշ­մար­տու­թյու­նը՝ հայ զին­վո­րը կռ­վել է մինչև վեր­ջին հնա­րա­վո­րու­թյու­նը, բայց պարտ­վել է, ո­րով­հետև սխալ է ե­ղել պա­տե­րազ­մի ղե­կա­վա­րու­թյու­նը. «Իրատես»

Դեկտեմբեր 15,2020 08:45

Մեկ ա­միս է՝ մեզ հա­մո­զում են, որ հայ զին­վո­րը չի պարտ­վել, հայ զին­վո­րը հաղ­թել է: Որ­քան էլ ա­կանջ շո­յող, սուտ է: Երբ պարտ­վում է պե­տու­թյու­նը, պարտ­վում է բա­նա­կը, պարտ­վում է զին­վո­րը, պարտ­վում է քա­ղա­քա­ցին:

Հի­մա պետք է ոչ թե գե­ղե­ցիկ ստեր հնա­րել, այլ ա­սել ճշ­մար­տու­թյու­նը՝ հայ զին­վո­րը կռ­վել է մինչև վեր­ջին հնա­րա­վո­րու­թյու­նը, բայց պարտ­վել է, ո­րով­հետև սխալ է ե­ղել պա­տե­րազ­մի ղե­կա­վա­րու­թյու­նը: Ա­վե­լի ճիշտ՝ պա­տե­րազ­մը չի ղե­կա­վար­վել:

Հայ զին­վո­րի խի­զա­խու­թյու­նը ա­մե­նից լավ գի­տեն Ադր­բե­ջա­նը, Թուր­քիան ու նրանց մո­ջա­հեդ­նե­րը, նրանք ար­ժա­նին են մա­տու­ցում հայ զին­վո­րին ու հայ զին­վո­րին հաղ­թե­լը հա­մա­րում են մե­ծա­գույն հաղ­թա­նակ, Իլ­համ Ա­լիևը նո­յեմ­բե­րի 8-ը հայ­տա­րա­րել է հաղ­թա­նա­կի օր: Բայց պետք չէ պար­տու­թյան բար­դույ­թը զար­գաց­նել. ի­րա­կա­նու­թյունն այն է, որ մենք հա­մա­րյա 1000 տա­րի կռ­վում ենք թուր­քե­րի հետ՝ ինչ նրանց հոր­դա­նե­րը հա­սան Հայ­կա­կան լեռ­նաշ­խարհ: Հաղ­թում ենք, պարտ­վում ենք, ու դեռ կռ­վե­լու ենք: Երբ դու եկ­վոր ես ու չու­նես քո ծնն­դա­վայ­րը, քեզ հա­մար ծնն­դա­վայր ես դարձ­նում բնիկ­նե­րի հայ­րե­նի­քը՝ սա է թուր­քե­րի հետ մեր պա­տե­րազմ­նե­րի հիմ­քում: Ի տար­բե­րու­թյուն ան­ցյալ դա­րե­րի պա­տե­րազմ­նե­րի, երբ թուր­քե­րը տի­րում էին ու­րիշ­նե­րի հայ­րե­նիք­նե­րին, կո­ղոպ­տում, տի­րա­նում նրանց հոգևոր, մտա­վոր ու նյու­թա­կան հարս­տու­թյա­նը, 21-րդ դա­րի պա­տե­րազմ­նե­րը տա­րածք­նե­րի հա­մար են՝ ա­ռանց բնիկ­նե­րի: Նրանց մեր հայ­րե­նի­քը պետք է՝ ա­ռանց մեզ:

Մենք թույլ ե­ղանք այ­սօր, բայց չի նշա­նա­կում, որ պա­տե­րազմն ա­վարտ­վել է: Իլ­համ Ա­լիևը կա­րող է հայ­տա­րա­րել՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կոնֆ­լիկտ չկա, Ղա­րա­բա­ղը Ադր­բե­ջան է, և՝ վերջ: Դա իր ե­րա­զած վերջն է, ոչ մեր: Մենք մեր ՎԵՐ­ՋԻՆ խոս­քից շատ հե­ռու ենք: Ար­ցա­խի հար­ցը լուծ­ված չէ: Ու դա բո­լորս գի­տենք: Ա­լիևն ու Էր­դո­ղա­նը՝ նույն­պես: Փաս­տա­ցի՝ Հա­յաս­տա­նի հաղ­թա­նա­կը չէր լու­ծել Ար­ցա­խի հար­ցը, չի լու­ծել և Ադր­բե­ջա­նի հաղ­թա­նա­կը: Ադր­բե­ջա­նա­թուրք մո­ջա­հե­դա­կա­նը:

Մեր դի­վա­նա­գի­տու­թյան պար­տու­թյունն էր, որ Ադր­բե­ջա­նը ու­նի Թուր­քիա­յի պես դաշ­նա­կից, Հա­յաս­տա­նը իր ան­կա­խու­թյան տա­րի­նե­րին այն­քան լա­րա­խա­ղա­ցու­թյուն ա­րեց, որ ոչ Ռու­սաս­տա­նը, ոչ Արևմուտ­քը մեր դաշ­նա­կի­ցը չեն: Բայց և Ադր­բե­ջա­նը ան­կախ պե­տու­թյուն չէ դե­ֆակ­տո հա­մա­տեղ պա­տե­րազ­մից. հա­մա­տեղ շքերթ՝ Ա­լիևը իշ­խա­նու­թյու­նը ե­թե ոչ տվել, կի­սել է Էր­դո­ղա­նի հետ, ու միայն Պու­տի­նի խա­ղա­ղա­պահ­նե­րի ներ­կա­յու­թյու­նը Ար­ցա­խում կան­խեց Ադր­բե­ջա­նի թուր­քա­ցու­մը քա­ղա­քա­կա­նա­պես:

Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031