Լրահոս
Օրվա լրահոսը

Հադրութի շրջանի ամեն մի գյուղ ունեցել է իր պաշտպանական ջոկատները, ամենքը շուրջօրյա կազմակերպված հսկողություն են իրականացրել. «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 15,2020 08:30

«Մեր հայրենիքի անբաժան մաս լինելուց բացի՝ Հադրութի շրջանը կարեւոր է նաեւ իր տնտեսական մեծ ներուժով։ Այն իր մեծությամբ երկրորդն է Արցախի Հանրապետության շրջաններից, ունի լեռնային եւ հարթավայրային հատվածներ։ Հադրութի շրջանի հարթավայրային հսկայական հողատարածքները, մասնավորապես Դիզափայտ լեռից (շրջանի ամենաբարձր կետն է՝ 2480 մ) մինչեւ Արաքսի ափերն ընկած տարածքները, գյուղատնտեսական կարեւոր նշանակություն եւ մեծ ներուժ ունեն։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ծնունդով Հադրութի շրջանի Տումի գյուղից Արցախյան առաջին ազատամարտի մասնակից, Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Գրիշա Բաղյանը նշեց, որ այդտեղ հիմնականում զբաղվում էին աշնանացան ցորենի, հացահատիկների արտադրությամբ եւ բավականին լավ բերք էին ստանում։

Բաղյանն ընդգծեց, որ Արցախյան շարժման հենց առաջին օրվանից հադրութցիները ոտքի են կանգնել եւ ձայն բարձրացրել Մայր Հայաստանին միանալու համար. «Այդ ընթացքում շատ մեծ աշխատանք կատարվեց եւ ցավալի է, որ մենք ունեն այսօրվա պատկերը։ Առաջին պատերազմի ժամանակ մեր զինվորագրված տղաները զենքը ձեռքներին ամուր պահում էին ճակատային գիծը։ Միեւնույն ժամանակ ամուր է եղել նաեւ թիկունքը․ Հադրութի շրջանի ամեն մի գյուղ ունեցել է իր պաշտպանական ջոկատները, ամենքը շուրջօրյա կազմակերպված հսկողություն են իրականացրել եւ պահել առանց այդ էլ իր աշխարհագրական դիրքով անառիկ Հադրութը»։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031