Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Մենք տես­նում ենք, թե ինչ­պես են Ադր­բե­ջանն ու Թուր­քիան ի­րենց շա­հե­րին հե­տա­մուտ, իսկ Հա­յաս­տա­նի շա­հե­րը պաշտ­պա­նող չկա». «Իրատես»

Դեկտեմբեր 15,2020 08:00

«Մարդ­կա­յին զար­գաց­ման մի­ջազ­գա­յին կենտ­րո­նի» ղե­կա­վար ԹԵ­ՎԱՆ ՊՈ­ՂՈ­ՍՅԱՆՆ այ­սօր ա­ռա­ջար­կում է նախ փր­կել եր­կի­րը, դրա­նից հե­տո միայն գնա­հա­տա­կան­ներ տալ, թե ինչ են ա­րել այս իշ­խա­նու­թյուն­նե­րը, քա­նի որ ե­թե Հա­յաս­տա­նը, որ­պես պե­տու­թյուն, գո­յու­թյուն չու­նե­նա, ար­դեն երկ­րոր­դա­կան կլի­նի ա­մեն ինչ։

-Իշ­խա­նու­թյան հա­մար չա­փո­րո­շի­չը, վճ­ռո­րո­շը փո­ղոցն է։ Քիչ մարդ կա փո­ղո­ցում, նշա­նա­կում է հրա­ժա­րա­կա­նի պա­հանջ չկա։

-Իսկ փո­ղո­ցում ինչ­քա՞ն մարդ պետք է լի­նի։ Ե­թե 200 հա­զար մարդ հա­վաք­վի, կա­րո՞ղ է ա­սեն, թե մեզ 400 հա­զար ձայն են տվել։ Երբ քն­նար­կու­մը տա­նում են այդ մա­կար­դա­կով, այ­սինքն, փո­ղո­ցում քիչ ու շատ մարդ լի­նե­լուն, դա նշա­նա­կում է բա­խում­նե­րի գնալ։ Սա շատ վտան­գա­վոր է։ Մեր 5000 տղա­նե­րի ա­րյու­նը քի՞չ է, մի հատ էլ փո­ղո­ցում այն­պի­սի ի­րա­վի­ճակ ստեղ­ծել, որ ա­րյու՞ն թափ­վի։ Որ­քան փո­ղո­ցում շատ մարդ հա­վաք­վի, դրա­նից կա­րող է մեր թշ­նա­մին օգտ­վել։ Պե­տա­կան ինս­տի­տուտ գո­յու­թյուն չու­նի։ Ա­վե­լին, ա­սում էին, թե երկ­րում հա­զա­րա­վոր սադ­րիչ­ներ կան, ո­րոնք հնա­րա­վոր է նաև Ադր­բե­ջա­նից ու Թուր­քիա­յից ե­կած լի­նեն։ Մար­դիկ հա­վաք­վեն, մի սադ­րիչ գա ու սադ­րանք հրահ­րի, է­լի՞ ա­րյուն թափ­վի։

-Այս ի­րա­վի­ճա­կին զու­գա­հեռ՝ սահ­մա­նա­զատ­ման խն­դի­րը բա­վա­կան վտան­գա­վոր մի­տում­ներ է ուր­վագ­ծում։ Փա­շի­նյա­նը նա­խօ­րեին լուրջ ո­րո­շում­նե­րի կա­յաց­ման մա­սին ակ­նար­կեց։ Նա կա­րո՞ղ է հա­մար­ժեք գնա­հա­տել ի­րա­վի­ճա­կը և ո­րո­շում­ներ կա­յաց­նել։

-Այդ ինչ ո­րո­շում­նե­րի մա­սին է խո­սում։ Ես գի­տեմ, որ Ադր­բե­ջանն ինչ ու­զում է, վերց­նում է։ Ե­թե Հա­յաս­տա­նի պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րը չեն աշ­խա­տում, այդ կարևոր ո­րո­շում­նե­րը որ­տե՞ղ, ինչ­պե՞ս և ո՞վ է ըն­դու­նում։ Մինչև այ­սօր ա­սում էին, թե ժո­ղովր­դա­վար ենք ու կարևոր ո­րո­շում­նե­րը ժո­ղովր­դի հետ միա­սին ենք ըն­դու­նե­լու։ Ար­ցա­խի կա­պի­տու­լյա­ցիան ժո­ղովր­դի հետ միա­սի՞ն ըն­դու­նե­ցիք։ Ե­թե ծնո­ղը միայ­նակ պետք է գնա, հաս­նի Ստե­փա­նա­կերտ, բարձ­րա­նա Շու­շի, թուրք կա­մեն­դան­տի հետ բա­նակ­ցի, որ ան­հայտ կո­րած իր որ­դուն գտ­նի, նշա­նա­կում է իշ­խա­նու­թյուն չկա։ 2 օր ա­ռաջ եմ ե­կել Ար­ցա­խից, հա­րյու­րա­վոր մար­դիկ կա­յին այն­տեղ։ Գնա­ցեք, ի­րենց հարց­րեք, պե­տու­թյան առ­կա­յու­թյուն զգու՞մ են։ Թե՞ պե­տա­կան ինս­տի­տու­տի աշ­խա­տան­քի ար­դյուն­քում էր Հին Թա­ղեր ու Խծա­բերդ գյու­ղե­րում թշ­նա­մին ա­ռաջ գա­լիս։ Մարդ­կանց սե­փա­կա­նու­թյան վկա­յա­կան­ներ եք բա­ժա­նել, հի­մա թուր­քը GPS-ով սահ­ման է գծում ու ա­սում է՝ տա­րած­քից դուրս ե­կեք։ Այդ որ­տե՞ղ են այդ ո­րո­շում­ներն ըն­դուն­վում։ Է՞լ ինչ ո­րո­շում են ըն­դու­նում, է՞լ ինչ ենք տա­լու։

-Հի­մա ա­ռաջ­նա­յին է նաև Սյու­նի­քի սահ­ման­նե­րի հար­ցը, որ­տեղ ա­մեն օր ինչ-որ խն­դիր­ներ են ծա­գում, մարդ­կանց անվ­տան­գու­թյու­նը վտանգ­ված է, գյու­ղե­րը հնա­րա­վոր է դա­տարկ­վեն։ Ի՞նչ զար­գա­ցում­նե­րի սպա­սենք այս ուղ­ղու­թյամբ։

-Երբ պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րը չեն աշ­խա­տում, ցան­կա­ցած վտան­գա­վոր սցե­նա­րի կա­րող ենք սպա­սել։ Մենք տես­նում ենք, թե ինչ­պես են Ադր­բե­ջանն ու Թուր­քիան ի­րենց շա­հե­րին հե­տա­մուտ, իսկ Հա­յաս­տա­նի շա­հե­րը պաշտ­պա­նող չկա։ Ու դեռ ա­սում են, թե ծանր ո­րո­շում­ներ պի­տի կա­յաց­նեն, ո­րո­շում եք ըն­դու­նու՞մ, թե՞ բա­նակ­ցում։ Ո՞վ է ա­սել, որ GPS-ով պի­տի սահ­ման գծ­վի (GPS-ի տվյալ­նե­րը «google maps»-ն է տա­լիս, ո­րի սե­փա­կա­նա­տե­րե­րի քա­նի՞ տո­կոսն են մեր թշ­նա­մի­նե­րը, թուր­քե­րը), իսկ ո՞վ ո­րո­շեց, որ հենց այդ հա­մա­կար­գով ու քար­տե­զով պի­տի սահ­մանա­զա­տում ա­նել, ոչ թե այլ քար­տե­զով։ Որ­տե՞ղ են ամ­րագր­ված չա­փագր­ված մետ­րե­րը, ո՞վ է դրա պա­տաս­խա­նա­տուն, ին­չու՞ պետք է գյու­ղա­պե­տե­րը, կա­մա­վոր­նե­րը գնան թուր­քե­րի հետ խո­սեն։ Այս ա­մե­նը տես­նե­լով, չե՞նք հաս­կա­նում, որ այս մար­դիկ ղե­կա­վա­րել չգի­տեն։ Սխալ քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րե­ցին, պա­ռակ­տե­ցին, 2,5 տա­րի է ա­սում եմ, որ ազ­գա­յին միաս­նա­կա­նու­թյուն է հար­կա­վոր, անվ­տան­գու­թյու­նը թիվ մեկ խն­դիրն է։ Ան­պայ­ման պետք է Հա­յաս­տա­նը, որ­պես պե­տու­թյուն, իս­պառ վե­րա­նա, հե­տո՞ կանգ առ­նենք։ Չէ՞ որ վար­չա­պե­տի հե­ռա­ցու­մը նաև հնա­րա­վո­րու­թյուն է, նոր պա­տու­հան՝ նո­րո­վի, միաս­նա­կան խն­դիր­նե­րը լու­ծե­լու հա­մար։ Երբ ձեր թի­մի, ղե­կա­վա­րի քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյան ար­դյուն­քը ե­ղավ նո­յեմ­բե­րի 9-ի փաս­տա­թուղ­թը, գու­ցե գի­տակ­ցե՞ք, որ նույն կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյամբ, ան­ձան­ցով հնա­րա­վոր չէ ա­ռաջ գնալ, քա­նի որ նույն սխալ­ներն եք ա­նե­լու։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031