ԼՂ-ում մշակութային արժեքների պաշտպանության և անկախ տեխնիկական առաքելության ստեղծման մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարությունը
Դեկտեմբերի 11-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի կողմից ընդունվել է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ մշակութային արժեքների պաշտպանության ապահովման և անկախ տեխնիկական առաքելություն ուղարկման վերաբերյալ հայտարարություն (“Ensuring cultural property protection in and around Nagorno-Karabakh and setting-up an independent technical mission”)։
Հայտարարության ընդունումից հետո ելույթներով են հանդես եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Էռնեստո Օտտոնեն և ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները։
Էռնեստո Օտտոնեն ողջունել է հայտարարության ընդունումը, որով արժևորվում է Գլխավոր տնօրենի՝ առաքելության ուղարկման նախաձեռնությունը, ինչպես նաև կարևորվում տարածաշրջանի հարուստ մշակութային ժառանգության պաշտպանությունը։