Լրահոս
Օրվա լրահոսը

20-ամյա հերոսը  մարտի դաշտում շատ ընկերներ է կորցրել, ասում է՝ ամեն կորստից հետո թշնամուն  ուժեղ հակահարված տալու ցանկությունն ավելի էր մեծանում. (Տեսանյութ). «Ա1+»

Դեկտեմբեր 14,2020 20:40

20-ամյա գյումրեցի Արտուշը պատերազմի ծանր օրերից հետո ոտքի վիրավորում է ստացել, ցավերը դեռ չեն դադարել, բայց շարունակում է ժպտալ։

Գյումրեցի տղան Մարտակերտի զորամասերից մեկում է ծառայել, 6 ամսից պետք է զորացրվեր, բայց անսպասելի պատերազմը իրադարձություններին այլ ընթացք տվեց․

«Իրենց հակահարվածները ուժեղ սկսվեց, կրակոցներ, հետո կրակոցները դադարեցին, նահանջեցին, հետո մեր կողմ եկան սնարյադների արկերը, արկի պայթյունից ոտքս վիրավորվեց, տեղափոխեցին Ստեփանակերտ, հետո Երևան»։

20-ամյա հերոսը  մարտի դաշտում շատ ընկերներ է կորցրել, ասում է՝ ամեն կորստից հետո թշնամուն  ուժեղ հակահարված տալու ցանկությունն ավելի էր մեծանում, սիրած աղջկան հիշելուց էլ ավելի վճռական է նետվել մարտի։

Հարցնում ենք՝ մարտերի կարճատև ընդմիջումներին ինչի՞ մասին էին զրուցում տղաներով․

«Ծիծաղում էինք, որ ուրախ անցներ օրը, չնեղվեինք, տխուր չլինեինք»,-հիշում է հերոսը։

Արտուշի հետ նույն հիվանդասենյակում բուժում է ստանում նաև մասնագիտությամբ ծրագրավորող, հրետանավոր Համլետը, ով Մարտունիի երկրորդ պաշտպանականում է ծառայել, պատերազմի 6-րդ օրը արդեն ծանր վիրավորումներ է ստացել մի քանի տեղից․

«Գիշերը չէի քնել, հիշում եմ՝ խրամատ էինք փորում, 12-ի կողմերն էր, արդեն նստեցի, որ մի ժամ քնեմ, մոտ կես ժամ էր անցել, պայթյունը լսեցի, հետո հիշում եմ իմ թռնելը, ընկնելը, մեր հրամանատարը կապ տվեց ներքև, մեքենա ուղարկեցին, ինձ սարից ներքև իջեցրին ու համարյա չեմ հիշում, այդ մի օրը անգիտակից եմ եղել»,-պատմում է ժամկետային զինվորը։

Համլետը բուժումը մի քանի օր առաջ է ավարտել, արդեն վերականգնողական փուլում է։ Հիվանդանոցից դուրս գալուց հետո կրթությունը դրսում շարունակելու պլաններ ունի․

«Ուզում եմ էլի հետ գնալ ծառայության, բայց բժիշկներն ասում են՝ պիտանի չես, երբ այս ամենը վերջանա, արդեն պետք է սկսեմ մասնագիտականով զբաղվել»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031