«Իր յուրաքանչյուր լայվի ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադառնում է ամեն հարցի, կորցրած օծանելիքի, ժամացույցի, վարորդական իրավունքի, բայց որեւէ լայվի ժամանակ իր մեջ չգտավ բավարար չափով համարձակություն եւ տղամարդկություն, որպեսզի գեթ մեկ անգամ արձագանքի Ադրբեջանի նախագահ Ալիեւին»,- այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված բողոքի երթի ժամանակ ասաց լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Նա նշեց, որ մեր երկրի վարչապետը դարձել է միջազգային մամուլի ծաղրուծանակի առարկա. «Այդ մարդը բարոյապես իրավունք չունի լինել Արցախի եւ ՀՀ-ի անվտանգության երաշխավորը»:
Իվետա Տոնոյանի խոսքով՝ հանրային համախմբում կա իր հրաժարականի շուրջ ու Փաշինյանին ձեռնտու չէ դա ընդունել: Ինչ վերաբերում է սգո օր հայտարարելուն, Տոնոյանն ասաց, որ իշխանավորները լավ կանեին այս ընթացքում իրենց վերաբերմունքով ու պահվածքով հարգեին նրանց հիշատակը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ