Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն Ադրբեջանին է վերադարձրել Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին

Դեկտեմբեր 14,2020 18:45

Հայաստանն Ադրբեջանին է վերադարձրել ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին, որոնք 2014 թվականին Արցախում դատապարտվել էին երկարատև ազատազրկման Արցախի քաղաքացու սպանության համար։

Նկատենք, Հայաստանը և Ադրբեջանը ավելի վաղ հայտնել էին, որ պատրաստ են գերիների փոխանակմանը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 5-ին հայտնել էր, որ համաձայնեցված է սկզբունք, որ բոլորը պետք է փոխանակվեն, այդ թվում՝ պատերազմից առաջ գերեվարված անձինք։

Այս առիթով փաստաբան Արամ Վարդեւանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ձեր վարչապետը, ով դեռևս հնարավոր ու անհնարին բացասական հետևանքներ է բերում բոլորիս գլխներին․․.Գաղտնի կերպով Ադրբեջանին է հանձնել 2014-ին հայ երեխային դաժանաբար սպանած Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին։ Մարդու իրավունքներ, արտահանձնման կոնվենցիա, հանրային քննարկում, իհարկե նման բաներ գոյություն չունեն՝ այլևս։ Հուսով եմ լավ եք․․.»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031