Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի երթի ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց. «Պետք է հասկանալ միայն մի բան՝ մենք արժանապատվություն ունենք, պատիվ ունենք, հայրենիք ունենք, հայ ենք: Չենք կարող երբեք ապրել կզած ու չենք ապրի: Նիկոլ, հեռացիր»: Քաղաքացիները վանկարկում էին՝ «Առանց Նիկոլ Հայաստան», «Ոչ, Նիկոլ»:
Ըստ Արման Աբովյանի, մարդիկ պատրաստ են պայքարել ոչ միայն իրենց ֆիզիկական անվտանգության համար, որովհետեւ թուրքը եկել հասել է իր դուռը, այլ նաեւ պատրաստ է պայքարել արժանապատվության համար. «Հայաստանում պայքար է ստամոքսի ու ոգու; Ու հաստատ հայի ոգին հաղթելու է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ