Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի երթ է կազմակերպվել Վահագն Դավթյանի հուշարձանի մոտից:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Հայաստանում իշխանություն գոյություն չունի. «Հայ ժողովրդի մասին Ադրբեջանը մի ամիս շարունակ՝ ինչ ասես խոսում է, եւ Հայաստանի վարչապետ Փաշինյանը մեդիատեռորից է խոսում, ինչից ասես խոսում է, բացի պատասխանելուց Ալիեւին, Էրդողանի ելույթներին: Էրդողանը Էնվեր փաշայի հոգու հանգստության մասին է խոսում, այն Էնվեր փաշայի, որը հայերի ցեղասպանության գլխավոր մեղավորն է եղել: Սրանք ծպտուն վախենում են հանեն, կանգնում են՝ մեդիատեռորից են խոսում: Ալիեւը տեսնում է, որ իր առջեւ զրո է, դուք որ լինեիք, ի՞նչ պիտի անեիք: Մենք էլ,երբ տեսել ենք թշնամին ավելի թույլ է՝ բարելավել ենք մեր դիրքերը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ