Լրահոս
Օրվա լրահոսը

«Եզակի կենտրոն է Հայաստանում». Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում անվճար բուժում է ստացել շուրջ 3000 զինծառայող

Դեկտեմբեր 14,2020 17:54

Լիոնի նախկին քաղաքապետ, «Մերիո» հիմնադրամի բժիշկ-ուրոլոգ Գևորգ Քեփենեկյանը, «Մերիո» հիմնադրամի Մոր և մանկան առողջության պահպանման ծրագրի պատասխանատու Քելիլ Այթուն և ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչ Արա Բաբլոյանն այցելեցին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն։

Զինվորի տան հյուրերը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և հաստատության տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջեցին գերժամանակակից մասնագիտական սարքավորումներով հագեցած, տարածաշրջանում իր հնարավորություններով եզակի վերականգնողական կենտրոնում:
armen muradyan gevorg qephenkyan

Ճանաչողական շրջայց կատարելով կենտրոնի Արմաթ ինժեներական լաբորատորիայում, պարաֆինո, կինեզո, էլեկտրոթերապիաների սենյակներում, որտեղ ժամանակակից սարքավորումների օգնությամբ վերականգնողական բուժում են ստանում վիրավորում ստացած մեր զինվորներն ու զինվորականները` հյուրերը ծանոթացան Զինվորի տան ընթացիկ գործունեությանն ու հետագա ծրագրերին:
armen muradyan ara babloyan

Շուրջ 2 տարի գործող հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում արդեն ամբողջությամբ անվճար բուժում է ստացել շուրջ 3000 զինծառայող:
«Եզակի կենտրոն է Հայաստանում, տուն է այն մարդկանց համար, որոնք իրենց առողջությունն ու կյանքը նվիրել են մեր երկրին: Զինծառայողների համար ամեն ինչ անվճար է՝ սնունդը, ուսումը, բուժումը»,- ասում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ ավելացնելով, որ որևէ վերականգնողական կենտրոն չունի վերականգնողական բուժման համար նախատեսված այսչափ բազմաֆունկցիոնալ սարքավորումներ:

ԵՊԲՀ ռեկտորի խոսքով՝ այս տարի նախատեսված է վերականգնողական բուժման ամբիոնի ստեղծումը, ինչը հնարավորություն կտա Հայաստանում ավելի շատ մասնագետներ պատրաստել:

«Այս ոլորտը երկար տարիներ բաց էր մնացել, շուտով կունենանք նաև գերժամանակակից պրոթեզարան»,- նշում է «Աջակցություն վիրավոր զինվորներին, զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը:

Պրոֆեսոր Արմեն Մուրադյանը հյուրերին ներկայացրեց նաև կենտրոնի զարգացման հետագա ծրագրերը: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր: Այստեղ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի, լուծվում են նաև սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցեր:

Ֆրանսիայի Լիոնի «Մերիո» հիմնադրամի բժիշկ-ուրոլոգ Գևորգ (Ժորժ) Քեփենեկյանը տպավորված էր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի աշխատանքներով, հնարավորություններով և մասնագիտական հաջողություններով։ Բժշկին հաճելիորեն զարմացրեց նաև այն փաստը, որ մինչ այս պահը որևէ COVID-19-ի դեպք չի արձանագրվել վերականգնողական կենտրոնում։

Հանդիպման ավարտին հյուրերը վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներին մաղթեցին արագ ապաքինում՝ նշելով, որ այս հաստատությունը չափազանց կարևոր է ոչ միայն մատուցվող բարձրորակ ծառայություններով ու ժամանակակից սարքերով, այլև իր բովանդակությամբ ու ջերմ միջավայրով:

ԵՊԲՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031