Աղդամում երեք մարդ պայթել է ականի վրա, նրանցից մեկը զոհվել է: Այս մասին հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով ՆԳՆ և Գլխավոր դատախազության համատեղ հայտարարությունը:
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին Աղդամի շրջանի Շահբուլաղ բնակավայրում: Արդյունքում Էլչին Մամեդովը զոհվել է:
Դատախազության աշխատակիցները և ոստիկանությունը ստուգել են տեղանքը, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իրականացվել են անհրաժեշտ ընթացակարգային գործողություններ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ