Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջարկը փոխանցվել է ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանին։ Նա առաջարկը ստացել է փակ ծրարով և այն փոխանցել Նիկոլ Փաշինյանին». Միքայել Մինասյան

Դեկտեմբեր 14,2020 16:54

Սուրբ Աթոռում և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցավ երեք օր ամենակարևոր բանալիի բացահայտումից, երբ հայտարարեցի 5 մլրդ դոլարով Արցախի 7 շրջանները հանձնելու դիմաց Բաքվի՝ Նիկոլին արված առաջարկի մասին։ Երեք օր առաջ առաջարկեցի Նիկոլին այն հաստատել կամ հերքել։ Նիկոլը, ինչպես միշտ, լռեց, ինչպես սովորաբար անում են պաթոլոգիկ ստախոսներն ու դավաճանները։

Այսօր տեղեկացա, որ դատախազությունն իմ հայտարարության առիթով սկսել է քննություն։ Հասկանում եմ, որ Նիկոլն է հանձնարարել։ Բայց ի՞նչ պետք է ուսումնասիրեք կամ ո՞ւմ։ Նիկոլի՞ն եք քննելու։ Ո՞վ։ Դո՞ւք։

Հասկանում եմ, որ սա Նիկոլի լռությունը փոխհատուցելու միասին որոշած քայլ է։ Եվ, իհարկե, ձևական։

Նիկոլն, անշուշտ, կանխատեսելի է, իսկ նրա լռությունը չի կարող փակել թեման։ Ավելին, չեմ թողնելու, որ փակվի։ Ու հիմա շարունակում եմ։

Եվ այսպես, իմ հիշատակած առաջարկը արվել է Դուբայում՝ 2018 թվականի հոկտեմբերին։ Առաջարկն արել է Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարը։ Առաջարկը փոխանցվել է ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանին։ Նա առաջարկը ստացել է փակ ծրարով և այն փոխանցել Նիկոլ Փաշինյանին։

Քանի որ Նիկոլ Փաշինյանը անհույս է, իսկ Արթուր Վանեցյանը ապացուցել է, որ սկզբունքային է, գիտի՝ ինչ է սպայի պատիվը և կարող է խոսել նույնիսկ իր համար ոչ հաճելի փաստերի մասին, ապա խնդրում եմ նրան հաստատել կամ հերքել՝ եղե՞լ է արդյոք հանդիպում Դուբայում, ստացե՞լ է արդյոք ծրար և արդյոք այն փոխանցե՞լ է Նիկոլ Փաշինյանին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031