Կրեմլը հետևում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Տեղեկատվությունն իսկապես քիչ է, մենք իսկապես հետևում ենք»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման մասին հաղորդագրությունները: Ըստ նրա՝ նման իրադարձությունները տարածաշրջանում «լրացուցիչ ծանրաբեռնվածություն են խաղաղապահների համար»:
«Միանգամայն օպերատիվ կերպով շփումներ են եղել,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ չի կարող այլ տեղեկատվություն տրամադրել:- Իսկապես տեղի է ունեցել տագնապեցնող իրավիճակ, բայց այն շատ օպերատիվ կերպով կանխվել է»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ