Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Իսկական ինֆորմացիոն տեռորը պատերազմի ընթացքում էր»

Դեկտեմբեր 14,2020 16:14

ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ տարբեր ռազմական գործիչների՝ գեներալների, ինչպես նաեւ ականատեսների վկայությամբ Շուշին, կարծես թե, չի գրավվել՝ Շուշին հանձնվել է:

Խոսելով կապիտուլյացիոն հայտարարությունից հետո Հայաստանում տիրող ընդհանուր իրավիճակի եւ իշխանությունների առջեւ ծառացած խնդիրների մասին՝ բանախոսը նշեց. «Ես կարծում էի, որ այսօր մեր ամբողջ իրավապահ համակարգը պետք է ուրիշ ոչ մի բանով չզբաղվեր, բացի մեկ գործից. հայ ռազմագերիների, անհայտ կորած մեր զինվորների եւ նահատակված մեր հերոսների մարմինների վերադարձը: Իսկ իրավապահները հենց այսօր զբաղված են մեր կուսակցության երկու անդամների նկատմամբ անհեթեթ քրեական գործեր կարելով: Իշխանությունն ամեն գնով պահելու այս մոլուցքը բերելու է երկրորդ անխուսափելի աղետին:

Վարչապետը ինչ-որ ինֆորմացիոն տեռորի մասին թեզ է առաջ քաշում: Բայց իսկական ինֆորմացիոն տեռորը պատերազմի ամբողջ ընթացքում «հաղթելու ենք» կարգախոսն էր: Ես չգիտեմ գոնե մեկ հայի ռազմի դաշտում, թե թիկունքում, որ այդ 44 օրերին չէր ապրում պատերազմական այդ իրադրության մեջ: Տատիկ-պապիկներն իրենց փակած պահածոներն էին ուղարկում ճակատ, երեխաները զինվորների համար անվադողեր էին հավաքում, քաղաքացիները գումար էին փոխանցում կամ աշխատանքներ կազմակերպում, ինչը կարող էր օգուտ բերել: Բոլորը մտածում էին, որ մեր հաղթանակի ջրաղացին մի կաթիլ ջուր էլ իրենք էին ավելացնում, քանի որ ինֆորմացիան այդպիսին էր:

Այսպես, ասել-խոսելով, ժողովրդին հիպնոսի մեջ պահելով՝ տվեցինք Ջաբրայիլը, Հորադիզը, Կուբաթլուն: Ասել-խոսելով՝ եկան հասան Շուշի: Պատերազմը մեր ղեկավարության համար, ասես, աքլորակռիվ էր: Ժողովուրդը հասկանո՞ւմ է, թե մենք հիմա ինչքան ստորացած, թուլացած ու նսեմացած վիճակում ենք»,-ասաց Հովհաննես Սահակյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031