Լրահոս
Օրվա լրահոսը

«Դավաճան, ապաշնորհ կառավարությունը պիտի հեռանա»․ ՀՅԴ-ականները փակել են Երևան-Վանաձոր ճանապարհը

Դեկտեմբեր 14,2020 15:08

Այս պահին ՀՅԴ-ականները փակել են Երևան-Վանաձոր միջպետական ճանապարհը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության հրաժարականը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ Արթիկի կառույցի ֆեյսբուքյան ուղիղ եթերից։

Գյումրու ՀՅԴ կոմիտեից մեզ տեղեկացրեցին, որ անհնազանդության ցույցին մասնակցում են ինչպես Ապարանի ՀՅԴ կառույցի ներկայացուցիչները, այնպես էլ՝ Արթիկի։

«Մեր պահանջն անփոփոխ է, դավաճան, ապաշնորհ կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անհապաղ պիտի հեռանա։ Մեր ցույցերը կրելու են շարունակական բնույթ, մինչև որ հասնենք վերջնական նպատակին»,-նշեց ուղիղ եթեր մտած ցուցարարը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031