Լրահոս
Օրվա լրահոսը

Ջերմուկի մոտակայքում ադրբեջանական զորքի կուտակումներ չկան․ տեսանյութը նկարվել է Մեծ Ալ լճի շրջակայքում սահմանազատման աշխատանքների ժամանակ. Փաստերի ստուգման հարթակ

Դեկտեմբեր 14,2020 15:22

Դեկտեմբերի 13-ին «Փաստինֆո» լրատվականը տեսանյութ էր հրապարակել` «Ադրբեջանցիները զորք են կուտակել Ջերմուկի մոտակայքի սարերում՝ զորամաս են կառուցում» վերնագրով։

Կարճ ժամանակ անց տեսանյութը մեծ տարածում էր գտել համացանցում և լրատվական կայքերում, սակայն որևէ պաշտոնական պարզաբանում չէր տրվել։

Fip.am-ի հետ զրույցում Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը հայտնեց, որ Ջերմուկի մոտակայքում ադրբեջանական զորամաս կառուցելու մասին տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։

«Ջերմուկի մոտակայքում ադրբեջանական զորքի կուտակումներ չկան, և որևէ արտառոց բան չի եղել, տեսանյութը նկարվել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման աշխատանքների ժամանակ։ Ինչ-որ հատվածում պետք է ճշտեին սահմանը, գնացել ճշտել են հայկական կողմի հետ միասին»,- ասաց նա։

Քաղաքապետը նաև հորդորեց Ջերմուկ քաղաքի անունը չշահարկել։ Ըստ նրա՝ տեսանյութը նկարահանվել է ոչ թե Ջերմուկի մոտակայքում, այլ Մեծ Ալ լճի (Ալագյոլ) շրջակայքում։

«Ալագյոլ լիճն այն ժամանակ էլ իրենց տարածքում է եղել։ Լիճը քաղաքից շատ հեռու է, բայց հայ-ադրբեջանական սահմանը քաղաքից 12 կմ հեռու է»,- ասաց նա։

Նելլի ԼԱԶԱՐՅԱՆ

Փաստերի ստուգման հարթակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031