Արցախի երկնքում նորից թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր են աշխատում։ Այս մասին այսօր վաղ առավոտյան հայտնել է լրագրող Սեմյոն Պեգովը՝ WarGonzo-ի տելեգրամի ալիքում՝ հղում անելով Ստեփանակերտի իր աղբյուրներին։ Ընդ որում, նույն աղբյուրի փոխանցմամբ, պարզ չէ՝ այդ ԱԹՍ-ները հետախուզական, թե՝ հարվածային նպատակով են աշխատում։
Ժամեր անց Արցախի ՊՆ մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանն «Արմենպրեսին»-ին տեղեկացրել է․«Արցախի սահմանից ներս որեւէ բան չի եղել, այսինքն՝ այն գծից ներս որտեղ կանգնած է մեր զորքը»։