Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուրս կգանք փողոց այնքան, մինչև հրաժարական տաս»․ ըմբոստության ցույց՝ Գյումրու կենտրոնական փողոցներում

Դեկտեմբեր 14,2020 14:15

Այսօր ՀՅԴ Գյումրու երիտասարդական միության ներկայացուցիչները ժամը 11․35-ի սահմաններում կարճ ժամանակով փակել էին Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովա փողոցը, այնուհետ շարժվել Շահումյան փողոց, Հաղթանակի պողոտա՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք վանկարկում էին․ «Նիկոլ, դավաճան»։

Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու ՀՅԴ կոմիտեի ներկայացուցիչ Կարեն Գալստյանն ասաց, որ ցույցն անցել է առանց միջադեպերի, ոստիկանության հետ որևէ բախում չի եղել։ Եղել են քաղաքացիներ, որոնք քննադատել են իրենց, այդ ճանապարհով երթևեկող 4-5 վարորդներ էլ միացել են իրենց ցույցին՝ հետաքրքրվելով, թե հաջորդ քայլը ո՞րն է լինելու։

Կարեն Գալստյանն ասաց, որ ցույցերը լինելու են շարունակական, մինչև որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։

«Ազգային մտածելակերպ ունեցող նոր կառավարություն պիտի ձևավորվի, որն ի վիճակի է երկիրը դուրս բերել ճահիճից, որի մեջ հայտնվել ենք Փաշինյանի պատճառով։ Թուրքիան և Ադրբեջանը հայտարարում են իրենց նկրտումները Հայաստանի տարածքների վերաբերյալ՝ Զանգեզուր, Երևան, Սևան, իսկ մեր վարչապետը երեկ Անվտանգության խորհրդի նիստում ասում էր, թե Ադրբեջանի և Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ ստեղծենք։ Կարելի է ենթադրել մեկ պարզ բան, այսինքն՝ տալ պահանջածը, որպեսզի դրանից հետո փորձենք ավելի լավ ու խաղաղ ապրել։ Մենք դրան ոչ միայն պատրաստ չենք, այլև թույլ չենք տա»,-ասաց Կարեն Գալստյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031