Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ դու կառչած ես մնում Ռուսաստանից, դառնում ես քաղաքակիրթ աշխարհի հակառակորդը». Պարույր Հայրիկյան

Դեկտեմբեր 14,2020 13:47

«Ալիեւն ասում է՝ Մակրոնն ինչո՞ւ է խառնվում մեր գործերին, հենա մեր Նիկոլը ստորագրել է…հասկանո՞ւմ եք շեշտադրումը՝ իրենց Նիկոլը: Եվ երբ այստեղ հավաքված մարդիկ ընդվզում են արտահայտում անմիջական հասցեատիրոջը, դա շատ կարեւոր նշանակություն ունի»,-«Ազգային ժողովրդավարական բեւեռ» շարժման՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ժամանման առիթով հավաքի ընթացքում հայտարարեց «Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նրա բնորոշմամբ. «Արցախյան խնդրում, որը հայկական հարցի մի մասն է, շատ կարեւոր է հարցի միջազգայնացումը, հարցի հանդեպ բազմակողմանի մոտեցումը: Երբ միջազգային ներկայությունն այս տարածաշրջանից հեռացել է, դա մեր համար եղել է կործանարար: 1920թ.-ին, երբ մենք հասանք առավելագույնին, քաղաքակիրթ աշխարհի ուժերն արտամղվեցին, եւ մենք արժանացանք ողբերգական վիճակի…այսօր սահմաններ են ճշտում: Քիչ է մնում՝ «Ստալինի» առաջ ծնկի գան, նոր ասեն՝ այ սրանք են սահմանները, որովհետեւ մենք ոչ թե դիվանագիտություն չենք ունեցել, այլ ազգային ռազմավարություն»:

Արցախի հարցում միջազգայնացման վերականգնման խնդրին դառնալով՝ Պարույր Հայրիկյանը շեշտեց. «Ռուսաստանը քաղաքակիրթ աշխարհի թշնամին է, այդպես է ստացվել, եւ երբ դու կառչած ես մնում Ռուսաստանից, դառնում ես քաղաքակիրթ աշխարհի հակառակորդը: Եթե ուզում ենք առաջընթաց, ԵԱՀԿ Մինսկի խմբին պետք է աջակցենք՝ որպես համաշխարհային կառույցի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ara says:

    Where was the civilized western world when Turkey and Azerbaijan were taking over Arcax. Paruyr Hayrikyan is imbecile and ignorant and narcissistic man who is useless to Armenian nation.

  2. Seyran says:

    Հայրիկյան Պարույր,քաղաքակիրթ աշխարհ գրելուց չակերտները մոռացել եք,չկա այդպիսի աշխարհ,որը ուրիշի հաշվին չուզենա ապրել:Այդ երկրները սկսել են քաղաքակիրթ կոչվել,երբ զրկվել են իրենց գաղութներից,երբ Հիտլերը նրանց ծնկի էր բերել և նրանք ազատագրվեցին ,,ոչ քաղաքակիրթ,,սովետական ժողովրդի անձնազոհության շնորհիվ:Քաղաքակիրթ աշխարհ?,նրանցից յուրաքանչյուրի կոշտուկին սեղմիր,նոր կիմանաս նրանց քաղաքակրթության մակարդակը….:Այդ Ձեր նշած ,,քաղաքակիրթ աշխարհը,, տասնյակ տարիներ զինում է իրենց նման ,,քաղաքակիրթ,,թուրքիային,ադրբեջանին…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031