Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սա հակառուսականություն չէ. Կրեմլի հասցեին կծու խոսք ասելու իրավունք ունենք». Ժիրայր Սեֆիլյան

Դեկտեմբեր 14,2020 13:14

«Այս տարիներին իշխող, կեղեքող համակարգին հաջողվել է մեր նման քաղաքական ուժերին եւ գործիչներին կպցնել հակառուսների պիտակ»,-«Ազգային ժողովրդավարական բեւեռ» շարժման՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ժամանման առիթով հավաքի ընթացքում այսօր հայտարարեց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության համահիմնադիր, արցախյան պատերազմի մասնակից Ժիրայր Սեֆիլյանը:

«Կարծում եմ՝ մենք հասել ենք մի հանգրվանի, որ այսօր ոչ միայն այդ պիտակներն են թափվելու, այլեւ վստահ եմ՝ ժողովրդի մեծ մասն իր աչքերը բացելու է»,-համոզմունք հայտնեց նա:

Սեֆիլյանի խոսքով. «Այն, ինչ կատարվեց վերջին երկու ամսում, շատերի միտքն է բացելու: Պետք չէ լինել այս կամ այն աշխարհաքաղաքական բեւեռի ծառան: Մենք վերջապես պետք է սովորենք մեր շահերին տեր լինել: Սա է այսօրվա գրավականը քաղաքականությամբ զբաղվելու եւ ապագա Հայաստանում կառավարելու: Այն պետությունը, որը հակադրվում է մեր շահերին, մեր համապատասխան վերաբերմունքին պետք է արժանանա: Ուստի այն, որ այսօր այստեղից կծու խոսքեր են հնչում Կրեմլի հասցեին, մենք եւ ժողովուրդը դրա իրավունքն ունենք: Այստեղ չկա հակառուսականություն, ոճրագործությունն իր անունով պետք է կոչել: Այսօր բոլորիս մեջ ծնվում է ապագա ինքնիշխան Հայաստանը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031