Լրահոս
Օրվա լրահոսը

Սպարտակ Սեյրանյան. «Ի պատասխան այն հարցադրումների, թե «էլ ինչ ունի անելու» գործող վարչախումբը և ինչու է պետք նրանից ժամ առաջ ազատվել»»

Դեկտեմբեր 14,2020 13:09

ՀՅԴ բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջիկայում հստակ կդառնա, թե որտեղից է ազդակը և ինչու է, հատկապես, հիմա փորձ արվում ՀՀ քաղաքական օրակարգ բերել Թուրքիայի հետ հարաբերությունների հարցը։

Համոզված եմ՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հիմքում Թուրքիան դնելու է հստակ նախապայմաններ։ Նախ և առաջ Հայաստանը հրաժարվում է Հայոց ցեղասպանության ճանաչման և դրանից բխող որևէ գործընթաց ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ հետապնդելուց։

Բոլոր հիմքերն ունեմ մտահոգվելու, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը կհամաձայնի, բայց իրեն բնորոշ լղոզված մի ձևակերպմամբ կփորձի դա անել։ Այն է՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացը Սփյուռքի գործն է, իսկ Հայաստանը կցուցաբերի «բարոյական» աջակցություն։

Սա՝ ի պատասխան այն հարցադրումների, թե «էլ ինչ ունի անելու» գործող վարչախումբը և ինչու է պետք նրանից ժամ առաջ ազատվել»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031