Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւն էլ վկայեց, որ Փաշինյանին պարտադրել է ստորագրել այդ փաստաթուղթը». Վարուժան Ավետիսյան

Դեկտեմբեր 14,2020 11:33

«Մինսկի խմբի համանախագահներից առնվազն երկուսը՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, ջանքեր են գործադրում՝ աշխատանքը խմբի ձեւաչափ տեղափոխելու համար: Ադրբեջանն առնվազն փորձում է դրանք զրոյացնել՝ համարելով, որ ամեն ինչ ավարտված է: Մենք էլ հակառակ ուղղությամբ պետք է աշխատենք, որպեսզի թույլ չտանք, որ թշնամու նպատակներն ամբողջությամբ իրականացվեն»,-«Ազգային ժողովրդավարական բեւեռ» շարժման՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ժամանման առիթով երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց շարժման նախաձեռնող խմբի անդամ, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը:

 

«Եթե պատերազմի ընթացքում ավելի լուրջ ջանքեր գործադրվեին, հնարավոր է՝ հայկական կողմն ավելի ցանկալի արդյունքներ ունենար: Բայց պատերազմի տրամաբանությունն այլ է»,-նշեց նա:

Անդրադառնալով եռակողմ հայտարարությանը՝ Վարուժան Ավետիսյանը նշեց. «Առնվազն ՀՀ տարածքի եւ սահմանների վերաբերյալ այդ հայտարարությունում որեւէ հղում չպետք է լիներ: Բայց կա: Դա խոսում է այն մասին, եւ Ալիեւն էլ վկայեց, որ Նիկոլ Փաշինյանին պարտադրել է ստորագրել այդ փաստաթուղթը: Հենց այդ փաստի ուժով այդ հայտարարությունն առ ոչինչ է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031