ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը հավանություն էին տվել Թուրքիայի դեմ պարտադիր պատժամիջոցներ կիրառելու նախաձեռնությանը՝ ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման կապակցությամբ: Այս նախաձեռնությունը երկրի պաշտպանական բյուջեի օրինագծի մի մասն է, որը նախատեսված է 2021 ֆինանսական տարվա համար (սկսվել է հոկտեմբերի 1-ին):
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անդրադառնալով թեմային, հայտնել է, որ վետո է կիրառելու այդ օրինագծի դեմ։
Թրամփը Twitter-ում կատարած գրառման մեջ, մասնավորապես նշել է․ «Պաշտպանական նոր օրինագծից ամենաշատ օգտվողը Չինաստանն է։ Օրինագծի դեմ վետո եմ կիրառելու»։
Նշենք, որ եթե Թրամփը վետո դնի, ապա Սենատը կրկին նիստ կգումարի և քվեարկության կդնի օրինագիծը։ Հաստատվելու դեպքում պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ S-400-ների պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 2017-ին։ Առաջին խմբաքանակը Թուրքիա մատակարարվեց 2019թ. հուլիսին։ Ռուս-թուրքական գործարքը լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։
«CAATSA» օրինագծով նույնիսկ նախատեսվում է սահմանափակել ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային և կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել թուրք բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։
Ըհը,խնդրեմ,քաղաքակիրթ աշխարհի,,նախագահ՝Պարույր Հայրիկյանը սրան էլ է քաղաքակիրթ աշխահի ն դասում?