Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույց Գլենդելում. «Նիկոլը գողացել է մեր պահանջը, իղձերը, սպասումները»

Դեկտեմբեր 14,2020 10:17

ԱՄՆ Գլենդել քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի դիմաց կայացել է բողոքի ցույց՝ կապված հայաստանյան իրադարձությունների հետ: Հատկապես վերջին օրերին ստացվող տեղեկությունները ալեկոծել են Լոս Անջելեսում ապրող հայերին: Հյուպատոսության շենքի առաջ տեղադրված էին պատերազմում զոհված հայորդիների լուսանկարները, նաեւ մոմեր են վառվում: Ցուցարարներից ոմանք կրում էին «Հող հանձնողին կհանձնենք հողին» եւ նմանաբովանդակ այլ պաստառներ:

Նրանց զայրացրել էր այն, որ ամեն օր նոր գյուղեր են հանձնվում Ադրբեջանին:

«Այն, ինչ կատարվում է Հայաստանում եւ Արցախում մտահոգիչ է, ես չեմ կարող հանգիստ ապրել: Արմատներով արցախցի եմ, ես Արցախի, Հայաստանի, մեր զինվորների արյան համար եմ պայքարում, Նիկոլ Փաշինյանի դեմ եմ պայքարում, իրենք դավաճանաբար սպանեցին մեր երեխաներին՝ իմանալով, թե ինչպես էր ավարտվելու այս կռիվը… Երբ Նիկոլը հողերը հանձնեց, ես սկզբում բոլորի հետ կռվում էի, մտածում էի, որ ուրիշ ելք չի եղել: Բայց դա սխալ մտածելակերպ է, որովհետեւ բացահայտվել է, թե ինքն ինչ միջոցներով է այդ հողերը հանձնել: Մենք պետք է հավաքվենք ու պայքարենք մեր ժողովրդի, Հայաստանի ու Արցախի համար: Մենք պահանջում ենք, որ Նիկոլին ոչ թե հանեն պաշտոնից, այլ Աննա Հակոբյանի հետ միասին ձերբակալեն, հարցաքննեն: Մենք ուզում ենք, որ Նիկոլը խստորեն պատժվի»,-ասաց ստեփանակերտցի մի կին, որն ԱՄՆ-ում է հաստատվել:

Նա ասաց, որ 2,5 տարի Նիկոլ Փաշինյանին սատարող բոլոր ցույցերին մասնակցել է իր երեխաների հետ, բայց այժմ ցանկանում է, որ նա հեռանա. «Նիկոլ Փաշինյան, դու դավաճան ես, գնա Ադրբեջան եւ Թուրքիա, գնա ապրի մի տանիքի տակ»:

Մեկ այլ ցուցարար նշեց. «Այսօր հայ ազգի գիտակից մասի մոտ միայն մեկ ցանկություն է՝ ձերբակալել Նիկոլին եւ Աննային րոպե առաջ եւ ենթարկել խիստ պատժի»:

Մի տղամարդ էլ ասաց. «Այս ճգնաժամը սկսվել է ոչ թե հիմա, այլ որ 2,5 տարի առաջ, երբ հասարակությունը բաժանվում էր սեւերի եւ սպիտակների: Մեր խնդիրը այս կառավարության գնալուց հետո պետք է լինի միաբանվելը, մենք այնքան մեծաթիվ չենք, որ մեզ մասերի՝ սեւերի ու սպիտակների մասնատեն կամ տարածաշրջանային բաժանումների»:

Ցույցի մասնակիցներից մի տղամարդ էլ ասում էր, որ Նիկոլ Փաշինյանի դատավճիռը հենց ժողովուրդն է կայացնելու՝ Հանրապետության հրապարակում: Այդ պահին մի կին ասաց, որ Նիկոլ Փաշինյանին ժողովուրդն է ընտրել, եւ ժողովուրդն ուզում է, որ նա մնա: Ցուցարարները հեռացրին տիկնոջը:

Ճանաչված դերասան Լեւոն Շարաֆյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցը ոչ թե ժողովուրդն է, այլ ամբոխը. «Նիկոլին ժողովուրդը չի բերել, այլ ամբոխը: Ես ասել եմ, որ ամեն հայերեն խոսող դեռ հայ չէ»:

Ցուցարարներն ասում էին, որ սխալվել են՝ ժամանակին աջակցելով Նիկոլ Փաշինյանին. «Այն ժամանակ ցույցերը սկսվեցին մի պահանջով՝ «Մերժիր Սերժին», չի եղել «Նիկոլ, մեզ փրկի», չի եղել «Նիկոլ, մեր փրկիչ, մեր աստված»: Նիկոլը գողացել է մեր պահանջը, իղձերը, սպասումները, եթե այդ օրը լիներ իշոտնուկ, ժողովուրդը կընտրեր իշոտնուկին: Նա օգտվեց պահից: Նա ուղարկված էր որպես լրտես, որպեսզի երկիրը կործանվի»:

Դերասան, հաղորդավար Արա Ղազարյանը նշեց, որ եթե երկու կաթողիկոսները հրաժարական են պահանջում, ուրեմն հազարավոր հավատացյալները նույնպես պետք է հետեւեն նրանց օրինակին:

Լրագրող Արթուր Սահակյանը կոչ արեց միանալ իրենց պահանջին. «Մեր հայրենիքի լինել չլինելու հարցն է, չկան ամբիցիաներ, մենք ամբիցիաների համար չենք ցույց անում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031