Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի վրա թաթը դնելու առումով Թուրքիայի դերը տարածաշրջանում ավելի է հզորանում, քանի որ իրեն «դիմելու են» ԱՄՆ-Իսրայելական դաշինքն էլ, Իրանն էլ. Սուրեն Սարգսյան

Դեկտեմբեր 14,2020 10:10

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախը միայն նախերգանքն էր…

Երբ մի բան տապալում ես, դա սկսում է շղթայական ռեակցիա առաջացնել: Դանակավորներն էլ շատանում են՝ իրենց պատառը տանելու համար: Իսկ հիմա, էֆեկտիվ կառավարման, իշխանության տոտալ բացակայության արդյունքում ձևավորվել է նոր իրողություն:

Ադրբեջանը օգտվում է իրավիճակից, փորձելով մաքսիմումը տանել ոչ միայն Արցախից, այլև Հայաստանից: Դիցուկ՝ օկուպացնելով Հայաստանի 20 տոկոսը:

Էստեղ էական նշանակություն ունի Սյունիքը: Ես կասեմ կենսական: Բոլորի համար: Ինչու՞: Սյունիքը ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի արտաքին սահմանն է, իսկ Իրանի շուրջ ԱՄՆ-Իսրայել դաշինքի համար օղակը սեղմելու տեսանկյունից սա ռազմավարական սահման է:

Իրանի համար Սյունիքը կարևոր է քանի որ ցամաքային միակ սահմանն է Հայաստանի և Վրաստանի միջոցով՝ Ռուսաստան և Սև Ծով դուրս գալու համար, առանց Թուրքիային և թյուրքական պետություններին (որոնք հավաքվում են Թուրքիայի հովանու ներքո) «հարցնելու»:

Սյունիքի վրա թաթը դնելու առումով Թուրքիայի դերը տարածաշրջանում ավելի է հզորանում, քանի որ իրեն «դիմելու են» ԱՄՆ-Իսրայելական դաշինքն էլ, Իրանն էլ: Սրանից զատ, այլևս խնդիր չէ թյուրքական երկրների գազն ու նավթը Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով Եվրոպա հասցնելու հարցը, ինչը կշրջանցի Ռուսաստանը, էապես կթուլացնի Եվրոպայի էներգետիկ անկախությունը Մոսկվայից, դրանից բխող բոլոր հետևանքներով:

Հիմա, ստեղ ով ում հետ ոնց կպայմանավորվի, մեր գործը չէ: Մենք այլևս գործոն էլ չենք: Չեն էլ հարցնելու»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031