Հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում մրցավարությունն անկողմնակալությամբ այնքան էլ աչքի չի ընկնում:
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում 77 կգ քաշային Կարապետ Չալյանը հանդիպեց տանտերերից Վիկտոր Նեմեշի հետ: Մեր ըմբիշը ամբողջ մենամարտի ընթացքում ակտիվ էր, սակայն մրցավարները, ասես, առաջադրանք էին ստացել նրան ամեն կերպ զրկել ազատ գործելուց: Գորգի մրցավարն ամեն անգամ, երբ մեր մարզիկը գործողություն էր ձեռնարկում, շատ կասկածելիորեն սուլում էր ու միջամտում: Արդյունքը եղավ Չալյանի պարտությունը մրցակցին ու մրցավարներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ