Բելգրադում պայքարն ավարտեցին հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկության 72 կգ քաշային ըմբիշները:
Հայաստանի ազգային հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը հաղթողի կոչման համար գոտեմարտեց հունգարացի փորձառու ըմբիշ Բիլանտ Կորպասիի հետ եւ հավասար պայքարում՝ 1;1, պարտվեց, քանի որ նման դեպքերում հաղթանակը տրվում է վերջինը հավասար միավոր վաստակած մարզիկին: Երիտասարդ Ամոյանն արժանացավ արծաթե մեդալի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ