Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետք է ամեն կերպ ջանալ, որ առանց սկզբնաղբյուրի և առանց հստակ փաստերի ստուգման որևէ տեղեկություն չկարողանա մթագնել մեր գիտակցությունը․ Նազելի Բաղդասարյան

Դեկտեմբեր 13,2020 20:52

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մեդիագրագիտությունը և տեղեկատվական անվտանգությունը պետք է ազգային օրակարգի անբաժանելի մաս դառնա։ Սրանք այն նախադրյալներն են, որոնք թույլ կտան Հայաստանը զերծ պահել ներքին և արտաքին ցնցումներից։

Նախօրեից սկսված մեդիատեռորն ուներ հստակ և մեկ նպատակ՝ ապակայունացնել երկիրն ու տուրբուլենտ վիճակներով մարդկանց դուրս բերել փողոց։ Իրականում, Հայաստանի համար բարդագույն շրջանում ենք, հետպատերազմյան և անդառնալի կորուստներից՝ սթրես, ապագայի տեսլականի արմատական փոփոխություն և կեղծ օրակարգեր, որոնք ամենօրյա ռեժիմով ներարկվում են հասարակության մեջ։

Հարց է ծագում ի՞նչ անել. այո՛, ժողովրդավարության արժեքներից մեկն ազատ խոսքն է, սակայն խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ, և այն պետք է ավարտվի այնտեղ, որտեղ սկսվում է մեկ ուրիշի իրավունքը։ Սա բնավ լռեցնելու փորձ չէ, սա բազմակարծությունը սահմանափակելու միտում չէ, այլ հասարակության անվտանգության ապահովման համար պարտադիր ու անհրաժեշտ գործիք է, միգուցե՝ արդեն ուշացած։

Տեղեկատվական աղբը շատ է և ամենուրեք։ Հայաստանի շարքային քաղաքացին ապակողմնորոշված է և շատ դեպքերում հստակ աղբյուրներ են պետք, որոնք կկարողանան բացառել, հերքել ցանկացած մանիպուլատիվ ինֆորմացիոն հոսք։ Ցավոք, սոցցանցային գրոհները լինելու են դեռ շարունակական։

Եվ ուրեմն ինչ կարող ենք անել. ոչ վաղ անցյալում կար ընդունված մամլո հաղորդագրությունների՝ press release-ների կայացած ինստիտուտը, որով պաշտոնական տեղեկատվությունը տրամադրվում էր լրատվական դաշտին։ Այնուհետև այդ ամենը գեներացվում էր սոցիալական ցանցերում։ Այժմ իրավիճակը փոխվել է, ցանկացած գրառում սոցցանցում կարող է կայծակնային արագությամբ տեղ գտնել մի քանի ֆեյք-կայքերում, ստեղծել տեղեկատվական մեծ ալիք և ստիպել հասարակությանը րոպե շուտ պատասխանի ակնկալիք ունենալ։

Պարտավո՞ր է պետությունն արձագանքել ցանկացած գրառման, իհարկե՝ ո՛չ։ Պարտավո՞ր է պետությունը տրամադրել սպառիչ տեղեկություն հանրությանը, անպայման՝ այո՛։ Որտե՞ղ է սահմանագիծը. սահմանագիծն այնտեղ է, ուր պետությունը որպես ինստիտուտ չպետք է լինի արձագանքող, այլ տեղեկատվական հոսքերը կառավարելի դարձնելով՝ պետք է օրակարգային հրամայականներին նախապես պատրաստի հանրությանը։

Ցանկացած պարագայում, երբ ստեղծվում է ինֆորմացիոն վակուում, այդ վակուումը շատ արագ լցվում է, լցվում է սին, կեղծ, մտադրված, մանիպուլատիվ տեղեկություններով, որոնք ֆինանսավորվում են մեկ- երկու աղբյուրից եւ հստակ սպասարկում են քաղաքական օրակարգեր՝ ամենատարբեր բևեռներից։

Սա պատմության հին հնարք է, բայց մշտապես՝ կիրառելի։ Քաղաքական տեխնոլոգիաներում մեդիամանիպուլյացիաներն ընդունված մեթոդներ են, բայց երբ այդ մանիպուլատիվ ալիքները վերաճում են մեդիատեռորի, այն արդեն ազգային անվտանգության խնդրի է բախվում։ Պատերազմական վիճակում գտնվող երկրի համար սա հանցագործություն է, որն ուղղված է ժողովրդի և երկրի դեմ, եւ կապ չունի, թե ում գրպանից է այն ֆինանսավորվում։

Պետք է ամեն կերպ ջանալ, որ առանց սկզբնաղբյուրի և առանց հստակ փաստերի ստուգման որևէ տեղեկություն չկարողանա մթագնել մեր գիտակցությունը, ավելին՝ չպետք է «լուրը» դառնա պառակտիչ գործիք, որի արդյունքում հասարակության ամենատարբեր շերտերն անկախ քաղաքական հայացքներից, մոտեցումներից, արժեհամակարգից կբախվեն վիրտուալ տարածքում, քանզի հնարավոր է, որ այդ բախումը կվերածվի իրական աղետի՝ ողբերգական հետեւանքներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031